Խեթա-լուվիական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խեթա-լուվիական լեզուներ, անատոլիական լեզուներ, Փոքր Ասիայի բնիկ հնդեվրոպական լեզվախումբ, որի մեջ մտնում են սեպագրային խեթերեն (նեսերեն), գաղափարագրային խեթերեն, լիդիերեն, կարիերեն, գաղափարագրային լուվիերեն, սեպագրային լուվիերեն, Ա և Բ լիկիերեն, պալայերեն լեզուները։

Մ. թ. ա. III հազարամյակից Փոքր Ասիայում պահպանված ասուրական արձանագրություններում կան խեթա-լուվիական լեզուներից կատարված փոխառություններ։ Հնդեվրոպական լեզուներից պահպանված հնագույն հուշարձանները խեթա-լուվիական լեզուներով են (մ. թ. ա. II հազարամյակից սկսած)։

Գործածվել են Փոքր Ասիայի կենտրոնական, արևմտյան ու հարավային շրջաններում և Հյուսիսային Ասորիքում։ Չեն գործածվում սկսած մ. թ. ա. II դարից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 45