Խարիսխ (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խարիսխ (այլ կիրառումներ)
Ատտիկական խարիսխ

Խարիսխ ճարտարապետության մեջ, սյան, մույթի և այլ ուղղաձիգ կրող կառուցվածքային տարրերի պատվանդանի (հիմք-հենարանի) պայմանական անվանումը։ Դասական օրդերներում խարիսխները տարբերակվում են բարձրությամբ և ճարտարապետական բեկվածքով։ Հունական օրդերների խարիսխները սովորաբար հավասար են մեկ մոդուլի։ Այսպես կոչված՝ ատտիկական խարիսխը բաղկացած է սալից (պլինթոսից) և իրարից ստվերինով բաժանված երկու գլաններից։ Որմնասյան կամ որմնամույթի պատվանդանները անվանվում են որմնախարիսխ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 41
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարիսխ (ճարտարապետություն)» հոդվածին։