Խարային ջրիմուռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարային ջրիմուռներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Տիպ/Բաժին Խարային ջրիմուռներ (Charophyta)
Sachs, 1875

Խարային ջրիմուռներ (լատին․՝ Charophyta, Charophyceae), ջրիմուռների բաժին։ Մինչև 1 մ բարձրություն ունեցող բույսեր են։ Նման են փոքր ծառերի։ Խարային ջրիմուռների թալոմը բաժանված է հանգույցների և միջհանգույցների, որոնք նման են բարձրակարգ բույսերի օրգաններին, սակայն ոչ մի ընդհանրություն չունեն միմյանց հետ։ Հայտնի է 300 տեսակ, 6 ցեղ։ Բազմանում են վեգետատիվ և սեռական ճանապարհով։ Առաջինը կատարվում է ջրիմուռից կտրված մասերով, միաբջիջ կամ բազմաբջիջ պալարիկներով, որոնք գոյանում են տիղմի մեջ ընկղմված ընձյուղի վրա։ Ցեղական բազմացման օրգանները բազմաբջիջ են։ Սպորների միջոցով անսեռ բազմացումը բացակայում է։ Աճում են քաղցրահամ ջրամբարներում, մաքուր, հանգիստ ջրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 37