Խարամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարամային հողաշերտ Կպարկդեյլ լեռում Արիզոնա

Խարամ, մետալուրգիական, մետաղների հալման ժամանակ ստացվող հալույթ։ Պինդ վիճակում խարամը քարանման կամ ապակենման նյութ է։ Հավաքվելով հալված մետաղի մակերևույթին՝ խարամային մետաղը պաշտպանում է վառարանի գազային միջավայրի վտանգավոր ներգործությունից, մաքրում հալվածքը խառնուկներից և կատարում մի շարք ֆիզիկաքիմիական ֆունկցիաներ։ Ուստի, հալման պրոցեսում խարամային ռեժիմը պետք է պահպանվի։ Խարամը լինում է հիմնային և թթվային, երկաթային և վերականգնող։ Հատուկ խարամահալման վառարաններում ստանում են սինթետիկ խարամ։

Բացի այդ խարամը նաև վառելիքային, շոգեկաթսաների հնոցներում պինդ վառելիքի այրման ժամանակ ստացվող օջախային մնացուկներ։ Խարամը հիմնականում կիրառվում է շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 36
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարամ» հոդվածին։