Խատանգա (ռուս.՝ Хатанга), գետ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում։
Կազմավորվում է Կոտույ և Խետա գետերի միախառնումից, հոսում է Հյուսիս-սիբիրական դաշտավայրով, թափվում Լապտևների ծովի Խատանգայի ծոցը՝ առաջացնելով էստուար։ Երկարությունը՝ 227 կմ է (Կուտույի ակունքից՝ 1636 կմ). նավարկելի է։ Խատանգայի ափին է Խատանգա նավակայանը։
Ենթադրվում է, որ անվանումը (ռուսերեն՝ Ха́танга) առաջացել է «գետ» նշանակող հասարակ անունից[1]։