Խավարածրի խորը դիտարկում
| (19521) Քաոս | Նոյեմբերի 19, 1998 |
| (28978) Իքսիոն | Մայիսի 22, 2001 |
| (38083) Ռադամանթուս | Ապրիլի 17, 1999 |
| (42301) 2001 UR163 | October 21, 2001 |
| (53311) Դյուկալիոն | Ապրիլի 18, 1999 |
| (54598) Բիենոր | Օգոստոսի 27, 2000 |
Խավարածրի խորը դիտարկում (անգլ.՝ Deep Ecliptic Survey), Կոյպերի գոտու մարմինների որոնման ծրագիր, օգտագործելով Ազգային օպտիկական աստղադիտարանի (NOAO) միջոցները Կիթ Պիկի ազգային աստղադիտարանում: Ծրագրի ղեկավար` Բոբ Միլլս: Ծրագիրը գործել է 1998-ից մինչև 2003 թվականի վերջը:
Ծրագրի շրջանակներում ծածկվել է երկնոլորտի համարյա 600 քառակուսի աստիճան 22,5m զգայունությամբ, այսինքն, պետք է հայտնաբերվեին այս աստղային մեծության շրջանակներում գտնվող մարմինների ավելի քան 50%-ը: Արդյունքում, հաջողվեց հայտնաբերել 468 մարմին (որոնք շարժվում էին 15′′/ժ-ից դանդաղ), որոնցից 272 ստացան պաշտոնական նշանակում[1]:
Ծրագիրը պարզեց նաև Կոյպերի գոտու միջին հարթությունը և ներմուծեց նոր պաշտոնական սահմանում տրանսնեպտունային մարմինների դինամիկ դասակարգման համար:[2]
Հետաքրքիր հայտնագործություններից են`[1]
- (28978) Իքսիոն, մեծ պլուտինո:
- (19521) Քաոս (քյուբիվանո):
- 1998 WW31, առաջին կրկնակի տրանսնեպտունային մարմինը:
- 2000 CR105, առաջին հայտնաբերված մարմինը, որի պերիհելին չափազանց հեռու էր, որպեսզի ազդեցություն ունենար (ցրվեր) Նեպտունի կողմից:
- (87269) 2000 OO67, նշանակալի է այն պարագայով, որ նրա մեծ կիսաառանցքը ավելին է քան 500 ա. մ. և նրա ուղեծրի էքսցենտրիսիտետ չափազանց մեծ է (0,96), շարժվում է Նեպտունի ուղեծրի ներսից մինչև 1000 ա. մ.:
- 2001 QR322, առաջին Նեպտունի տրոյացի աստերոիդy:
- 2002 XU93, ունի ամենաթեքված ուղեծրերից մեկը (>68°):
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 Buie, M W; Millis, R L; Wasserman, L H; Elliot, J L; Kern, S D; Clancy, K B; Chiang, E I; Jordan, A B; Meech, K J; Wagner, R M; Trilling, D E Procedures, resources and selected results of the Deep Ecliptic Earth, Moon, and Planets, 92 (June 2003) Preprint on arXiv
- ↑ J. L. Elliot, S. D. Kern, K. B. Clancy, A. A. S. Gulbis, R. L. Millis, M. W. Buie, L. H. Wasserman, E. I. Chiang, A. B. Jordan, D. E. Trilling, and K. J. Meech The Deep Ecliptic Survey: A Search for Kuiper Belt Objects and Centaurs. II. Dynamical Classification, the Kuiper Belt Plane, and the Core Population. The Astronomical Journal, 129 (2006), pp. preprint