Խաչիկ Հրաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Հրաչյան
Ծննդյան անունԽաչիկ Թադևոսի Մեսրոպյան
Ծնվել էհուլիսի 1, 1912(1912-07-01)[1]
ԾննդավայրՆորաշեն, Հայաստան
Վախճանվել էմայիսի 28, 1989(1989-05-28)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, մանկագիր և խմբագիր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Խաչիկ Հրաչյան Վիքիքաղվածքում
Խաչիկ Հրաչյան Վիքիդարանում

Խաչիկ Հրաչյան (Խաչիկ Թադևոսի Մեսրոպյան, հուլիսի 1, 1912(1912-07-01)[1], Նորաշեն, Հայաստան - մայիսի 28, 1989(1989-05-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորաշեն (այժմ՝ Արարատի մարզում) գյուղում։ 1934 թվականին ավարտել է կերպարվեստի տեխնիկումը, այնուհետև զբաղվել ուսուցչությամբ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1969 թվականներին որպես խմբագիր աշխատել է Հայպետհրատ (հետագայում՝ «Հայաստան») հրատարակչությունում, այնուհետև մինչև 1973 թվականը՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1929 թվականին, «Գրական դիրքերում» ամսագրում, իսկ 1931 թվականին՝ առաջին բանաստեղծական ժողովածուները՝ «Շեփորները» և «Մկանների լիրիկան»՝ Եղիշե Չարենցի խմբագրությամբ։ Գրել է և արձակ, և չափածո։ Հրաչյանի «Ուրցի Մարան» վեպը, «Ռոմանտիկները» վիպակը հայ արձակի մնայուն արժեքներից են։ Խաչիկ Հրաչյանը նաև ճանաչված թարգմանիչ է. ռուսերենից թարգմանել է աշխարհի տարբեր երկրների նշանավոր շատ գրողների ստեղծագործություններ, այդ թվում՝ մանկական։ Նրա մի շարք երկեր նույնպես թարգմանվել են այլ լեզուներով։ Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել Խաչիկ Հրաչյանի «Ուրցի Մարան» վեպը (Երևան, 1964)։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով[2]։ 1985 թվականին Հրաչյանը արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է 1989 թվականի մայիսի 28-ին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շեփորներ (կարմիր բանակին), Երևան, Պետհրատ, 1931, 26 էջ։
  • Մկանների լիրիկան, Երևան, Պետհրատ, 1931, 35 էջ։
  • Զվարթ երգեր, Երևան, Պետհրատ, 1938, 72 էջ։
  • Այգեկութ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1947, 60 էջ։
  • Լևիկը դաս է պատրաստում, Երևան, Հայպետհրատ, 1950, 23 էջ։
  • Զրույց Իլյիչի և փոքրիկ Դոնատի մասին, Երևան, Հայպետհրատ, 1951, 36 էջ։
  • Իմ քեռի Ասատուրը, Երևան, Հայպետհրատ, 1952, 28 էջ։
  • Փնթի Սեթը, Երևան, Հայպետհրատ, 1954, 16 էջ։
  • Գարուն, Երևան, Հայպետհրատ, 1957, 84 էջ։
  • Անահիտի հեքիաթը, Երևան, Պետհրատ, 1959, 8 էջ։
  • Քոթոթի արկածները, Երևան, Հայպետհրատ, 1960, 28 էջ։
  • Ուրցի Մարան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1961, 336 էջ։
  • Ռոմանտիկները, Երևան, Հայպետհրատ, 1963, 205 էջ։
  • Բժիշկը, հիվանդը և մյուսները..., Երևան, Հայպետհրատ, 1964, 36 էջ։
  • Չորրորդ հարկի պատուհանից, Երևան, «Հայաստան», 1965, 112 էջ։
  • Զվարճալի զրույցներ, Երևան, «Հայաստան», 1967, 71 էջ։
  • Չորս ոսկեգույն կոճակ, Երևան, «Հայաստան», 1968, 136 էջ։
  • Զրույց Իլյիչի և փոքրիկ Դոնատի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 44 էջ։
  • Ամենալավ գործը, Երևան, «Հայաստան», 1971, 24 էջ։
  • Անահիտի հեքիաթը, Երևան, «Հայաստան», 1971, 6 էջ։
  • Երեքից մինչև տասներեքը, Երևան, «Հայաստան», 1973, 204 էջ։
  • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Խաչիկ հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
  • Աշնանային զրույց, Երևան, «Սովետական գրող», 1978, 31 էջ։
  • Բարի կոկորդիլոսը, Երևան, «Սովետական գրող», 1980, 33 էջ։
  • Տապի պահեր, Երևան, «Սովետական գրող», 1981, 152 էջ։
  • Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է ԽՍՀՄ 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (գրքում գործեր ունի Խաչիկ Հրաչյանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Խ. Հրաչյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
  • Ուրցի Մարան (վեպեր, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 488 էջ։
  • Բոլոր գույները (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 64 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Էսֆիր Էմդեն, Գարնանային քայլերգ (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1932, 14 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Պետհրատ, 1940, 340 էջ։
  • Պյոտր Իգնատով, Հերոս եղբայրներ (պատմվածքներ Սովետական Միության հերոսներ Իգնատև եղբայրների մասին), Երևան, Հայպետհրատ, 1949, 114 էջ։
  • Կոստանտին Սիմոնով, Բարեկամներ և թշնամիներ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայետհրատ, 1950, 59 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Ընտիր երկեր, հատոր 1, Ես ինքս, նամաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 560 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Ընտիր երկեր, հատոր 2, պոեմներ, ակնարկներ, հոդվածներ (մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 512 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Զրույց նախամուտքում, Երևան, Հայպետհրատ, 1950, 33 էջ։
  • Արկադի Գայդար, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 592 էջ։
  • Ելենա Իլյինա, Չորրորդ բարձունքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 375 էջ։
  • Պյոտր Պավլենկո, Տափաստանի արևը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 167 էջ։
  • Յանկա Կուպալա, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 104 էջ։
  • Ալեքսանդր Տվարդովսկի, Պոեմներ (գրքի մեջ մտնող «Ճամփեզրի տունը» պոեմը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 160 էջ։
  • Լ. Լագին, Պատենտ «ԱՎ» (ֆանտաստիկական վեպ), Երևան, Հայետհրատ, 1951, 367 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծություններ և ակնարկներ, որոնց մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
  • Հ. Ֆաստ, Վերջին սահմանագիծը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1953, 312 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Այս գրքույկը պիտի խոսի ծովի մասին ու փարոսի, Երևան, Հայպետհրատ, 1953, 16 էջ։
  • Ուկրաինական քնար (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 407 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Վլադիմիր Իլյիչ Լենին (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1954, 107 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Երկեր 5 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ (գրքի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայետհրատ, 1955, 372 էջ։
  • Հունգարական ժողովրդական հեքիաթներ, Երևան, Հայետհրատ, 1955, 191 էջ։
  • Մուլտատուլի, Մաքս Հավելաար, Երևան, Հայպետհրատ, 1956, 310 էջ։
  • Արթուր Կոնան-Դոյլ, Կորուսյալ աշխարհ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1957, 270 էջ։
  • ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայետումանկհրատ, 1958, 286 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Ժամում 60 մղոն (ժողովածուի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 220 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Վլադիմիր Իլյիչ Լենին (պոեմ), Երևան, Հայետհրատ, 1959, 220 էջ։
  • Հեքիաթներ և ուրախ վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 193 էջ։
  • Ալեքսանդր Տվարդովսկի, Լենինը և վառարանի վարպետը, Երևան, Հայպետհրատ, 1959, 12 էջ։
  • Վերա Զվյանգինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 16 էջ։
  • Իսկանդեր Ալ-Խուրի, Ձիթենի (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 16 էջ։
  • Ղաֆուր Ղուրամ, Բանաստեղծություններ (թարգմանության հեղինակակից Համո Սահյան), Երևան, Հայպետհրատ, 1961, 119 էջ։
  • Օ'Հենրի, Վերջին տերևը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 41 էջ։
  • Մարկ Տվեն, Իմ ժամացույցը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 44 էջ։
  • Ալեքսանդր Տվարդովսկի, Ճամփեզրի տունը (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1962, 76 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի։ Ժողովածու (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Բրանիսլավ Նուշիչ, Մինիստրական խոճկոր (երգիծական պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1963, 88 էջ։
  • Կոնստանտին Պաուստովսկի, Իսահակ Լևիտան (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1963, 43 էջ։
  • Սվետոսլավ Մինկով, Այս բանը պատահել է Լամպադեֆորիայում (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 43 էջ։
  • Ջ. Վերգա, Գեղջկական պատիվ, Երևան, Հայպետհրատ, 1964, 45 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Վեսլի ջեկսոնի արկածները (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 404 էջ։
  • Բերտոլդ Բրեխտ, Հերետիկոսի թիկնոցը (պատմվածք), Երևան, «Հայաստան», 1965, 39 էջ։
  • Ֆրիդրիխ Դյուրենմաթ, Վթար (պատմվածք), Երևան, «Հայաստան», 1965, 84 էջ։
  • Բուլղարական պատմվածքներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1966, 311 էջ։
  • Չեխոսլովակյան պատմվածքներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1966, 372 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 7 (գրքի մեջ մտնող «Քոնայի շերիֆը» գործը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1967, 880 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Փայտոջիլը։ Բաղնիք, Երևան, «Հայաստան», 1968, 208 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 9 (գրքի մեջ մտնող «Երեք սիրտ» գործը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1969, 952 էջ։
  • Ֆրիդրիխ Դյուրենմաթ, Դատավորը և դահիճը (վիպակներ և պիեսներ, թարգմանության հեղինակակից Արմեն Հովհաննիսյան), Երևան, «Հայաստան», 1970, 259 էջ։
  • Ալեքսանդր Տվարդովսկի, Լենինը և վառարանի վարպետը (բալլադ), Երևան, «Հայաստան», 1970, 12 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Բանաստեղծություններ, պոեմներ, գիրք 2 (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Բանաստեղծություններ, պոեմներ, գիրք 2 (գրքի մեջ մտնող «Լավ է» պոեմը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1972, 248 էջ։
  • Վեգարտ Վիգերյուստ, Սոնգդյոլայի հերոսը (վեպ), Երևան, «Հայաստան», 1972, 246 էջ։
  • Տաջիկական քնար (ժողովածուի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
  • Սթիվեն Լիքոք, Հումորիստական պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1973, 118 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Լիրիկա (գրքի մեջ մտնող մի քանի բանաստեղծություններ թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Հայաստան», 1974, 196 էջ։
  • Կարել Չապեկ, Հորդուբալ (վիպակ, պատմվածքներ, ապոկրիֆներ, փոքրիկ առակներ, հեքիաթներ), Երևան, «Սովետական գրող», 1976, 477 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Թոմ Թեյսիի վագրը, Երևան, «Սովետական գրող», 1978, 84 էջ։
  • Արկադի Գայդար, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 340 էջ։
  • Վիկտոր Աստաֆև, Վիպակներ և պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 358 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
  • Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ, Մատանին ու վարդը կամ արքայազն Հանտաշի և արքայազն Կախատինքի պատմությունը (երգիծական հեքիաթ), Երևան, «Սովետական գրող», 1982, 142 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Այս գրքույկը (գրքի մեջ մտնող «Այս գրքույկը պիտի խոսի» գործը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 21 էջ։
  • Արթուր Կոնան Դոյլ, Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին։ Կորուսյալ աշխարհ (գրքի մեծ մասը թարգմանել է Խ. Հրաչյանը), Երևան, «Սովետական գրող», 1985, 504 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=11479
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 323.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Հրաչյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Հրաչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 621