Խաչիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Խաչատրյան
Ծնվել է1924
Բջնի, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել է2000
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժիշտ և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Խաչիկ Բադալի Խաչատրյան (1924, Բջնի, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2000, Երևան, Հայաստան), հայ դուդուկահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Բջնիի դուդուկի՝ 200 տարվա տոհմական ավանդույթներով հարուստ և երաժշտության սիրահար ընտանիքում։ Խաչիկի պապը եղել է 1920-ական թվականների Հայաստանի լավագույն դուդուկահարներից մեկը, ով 1939 թվականին հայկական ռադիոյի ժողգործիքների անսամբլի կազմում մասնակցել է Մոսկվայում Հայաստանինարվեստի և գրականության տասնօրյակին[1]։ Հայրը նույնպես նվագել է դուդուկ, նաև զուռնա և կլառնետ։

Սովորել է Բջնիի միջնակարգ դպրոցում և երաժշտության դասատուից սովորել է նոտագրություն։

1934-1935 թվականներին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Սովորել է Պիոներ պալատի ժողգործիքների խմբակում Մարգար Մարգարյանի մոտ։ 1940 թվականին Մարգար Մարգարյանը նրան ներկայացնում է Ժողովրդական անսամբլի հիմնադիր և ղեկավար Արամ Մերանգուլյանին, որը լսելով երիտասարդ կատարողին, անմիջապես ընդունում է անսամբլ։

1942 թվականից մեկնում է ռազմաճակատ՝ մասնակցում Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1947 թվականին, զորացրելուց հետո, սկսում է աշխատել Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում։ Դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1978 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011