Խաչիկ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Ադամյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1921(1921-12-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էնոյեմբերի 11, 1995(1995-11-11) (73 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն

Խաչիկ Մնացականի Ադամյան (դեկտեմբերի 25, 1921(1921-12-25), Երևան, Հայկական ԽՍՀ - նոյեմբերի 11, 1995(1995-11-11), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ` կիրառական արվեստի գծով։ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների և ճարտարապետների միության անդամ։ Հայրենական պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Ադամյանը ծնվել է Երևանում 1921 թվականին։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1941 թվականի մայիսից ծառայել է 232-րդ հրաձգային գնդում, Էստոնիայի Ելվա քաղաքում, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվել է հայրենիքի վրա։ Լենինգրադի մատույցներում գնդակից խոցված Խաչիկը գերի է ընկել։ 1945 թվականի մարտին փրկվելով գերությունից նորից կռվել է թշնամու դեմ։ Հայրենի տուն է վերադարձել 1946 թվականի հուլիսին։ Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով[1]։

1960-1970-ական թվականներին եղել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծային-փորձարարական արվեստանոցի գլխավոր մասնագետը։ 1963 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1970 թվականից՝ Հայաստանի նկարիչների միությունների անդամ։

1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1985 թվականին Երևանում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով։

Նրա գործերից են` Երևանի հյուսիսային մուտքի խորհրդանշական քանդակը, Երևանի օդանավակայանի ցուցանիշ-հուշարձանը, Երևանի հիմնադրման 2750- ամյակին նվիրված կրծքանշաններ ու հուշանվերներ, «Գառնի», «Աշտարակ» մեդալները, կանացի զարդեր, Հայաստանում մի շարք ուղղություն ցույց տվող վահանակներ, Կիսլովոդսկ և Էսենտուկի քաղաքների ավտոբուսների կանգառները և այլն[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Խաչիկ Ադամյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)