Խաչատուր Սողոմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Սողոմոնյան
Ծնվել է1940
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան
Մահացել է1999
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Խաչատուր Սողոմոնյան (1940, Սալոնիկ, Հունաստան - 1999, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ թառահար և խմբավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Սողոմոնյանը ծնվել է 1999 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Կոմիտաս վարդապետի ազգականներից է։

1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան։ 12 տարեկանում սկսել է թառ նվագել սովորել քամանչահար Խաչատուր Ներսիսյանից։ 1960 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական նվագարանների բաժնի թառի մասնագիտական բաժնի թառի դասարանը (դասատու՝ Շ. Բեգլարյան)։

1960-1963 թվականներին եղել է Արև Բաղդասարյանի ղեկավարած՝ երգի և պարի անսամբլի թառահարը։ 1962-1970 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնում Մարտին Մազմանյանի մոտ։ 1970-1978 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի երգչախմբի ղեկավարը։ 1975-1979 թվականներին ղեկավարել է Ե. Սահառունու անվան երգի-պարի անսամբլը։ 1978 թվականին ղեկավարել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011