Խաղողի ողկույզակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողի ողկույզակեր (Polychrosis botrana), տերևաոլորների ընտանիքի թիթեռ, խաղողի վտանգավոր վնասատու։ Թևերի բացվածքը 10 - 13 մմ է։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, ՍՍՀՄ-ում՝ Ուկրաինայի հարավում, Կովկասում, Անդրկովկասում, Ն. Պովոլժիեում, Միջին Ասիայում, Հայաստանի բոլոր խաղողագործական շրջաններում, հատկապես՝ Արարատյան դաշտում։ Թրթուրները մետաքսե ոստայնով պատում են ծաղկաբույլերը, ուտում ծաղկակոկոնները, ապա նաև՝ հատապտուղները։ Վնասված պտուղները գորշանում, չորանում և թափվում են։

Պայքարի միջոցներն են՝

  • լարային այգիների հիմնում
  • փայտե սյուների փոխարինում բետոնե սյուներով
  • այգիների սրսկում միջատասպան թունաքիմիկատներով
  • ագրոտեխնիկական միջոցառումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png