Խաղողազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղողազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խաղողածաղկավորներ (Vitales)
Ընտանիք Խաղողազգիներ (Vitaceae)
Juss., 1789

Խաղողազգիներ (լատին․՝ Vitis vinifera), բազմամյա թփերի տեսակ, բնափայտացողուն լիաններ են, որոնք մագլցում կամ կառչում են հենարաններից հատուկ հարմարանքների՝ բեխիկների միջոցով։ Տեսակի ներսում հազվադեպ են հանդիպում ուղղաձիգ, կանգուն թփեր։

Ընտանիքը ընդգրկում է 10 ցեղի շուրջ 600 տեսակներ, որոնք հիմնականում տարածված են բարեխառն և արևադարձային տարածաշրջաններում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևմտյան Եվրոպայի միջին և հյուսիսային շրջաններում, Ղրիմում, Միջին Ասիայում։

Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջանների և Զանգեզուրի ստորին անտառային գոտում։ Հայաստանի կապտականաչ տարածքներում հազվադեպ հանդիպում է խաղողազգիների ընտանիքի մեկ այլ տեսակ՝ Ամպելոպսիս (Ampelopsis Michx.) ցեղի 2 ներկայացուցիչներ.

  • ակոնիտոտերև ամպելոպսիս (A. aconitifolia Bge)
  • ճապոնական ամպլեոպսիս (A. Japonica Makino)

Այս ընտանիքի ներկայացուցիչներից Հայաստանի դեկորատիվ այգեգործության համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում.

  • կուսախաղողը - Partenocissus Panch, որը լայն տարածում և էկոլոգիական պայմաններում առավել լավ հարմարված տեսակ է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղողազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղողազգիներ» հոդվածին։