Խածկտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խածկտիկ
Բույնը ձվերով

Խածկտիկ, կարմրակուրծիկ (Լատիներեն՝ Pyrrhula pyrrhula), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի թռչուն։

Նկարագրությունը[խմբագրել]

Մարմնի երկարությունը մինչե 18 սմ է, քաշը՝ 32 - 35 գ։ Գլխի վերին մասը, թևերը և պոչը սև են, մեջքը՝ մոխրագույն, արուների փորիկը կարմիր է, էգերինը՝ գորշ։

Տարածվածությունը[խմբագրել]

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, նախկին ՍՍՀՄ-ի անտառային գոտում (բացի Հյուսիսային Յակուտիայից) և Կովկասի փշատերև լեռնային անտառներում։
Հայաստանում տարածված են սովորական և անապատային խածկտիկները։

Կենսակերպը[խմբագրել]

Ձմեռը չվում է, հայտնվում տափաստաններում, հաճախ բնակավայրերին մոտ։ Բնադրում է ծառերի, հաճախ եղևնիների վրա։
Ուտում է սերմեր, հատապտուղներ, բողբոջներ, ձագերին տալիս է բուսական կեր։

Բազմացումը[խմբագրել]

Դնում է երկնագույն 4 - 6 ձու, թխսում է հիմնականում էգը (13 - 15 օր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png