Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Խախու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խախուի եկեղեցիից)
Խախուի 9-րդ դարի եկեղեցի

Խախուվանք, Խախուի Սուրբ Մարիամ Աստվածածին, վանք Տայքի Ազորդաց փոր այժմ՝ Թորթոր գավառում։ Կառուցվել է 868 թվականին։ Այն Տայքի հայ-լուսավորչական համայնքի գլխավոր եկեղեցին է եղել։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հատակագծային հորինվածքը խաչաձև հիմքով, կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Խախուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հայ ճարտարապետության դասական նմուշներից է։ Ի տարբերություն վրացական եկեղեցիների, այստեղ բավականին բարձր է բեմը, իսկ եկեղեցու մուտքի մոտ կանգնեցված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի քանդակը, որի ձեռքին հայերեն մեծատառ «Գ» է։

Սբ Գրիգոր Լուսավորիչ. Խախու

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարի 2-րդ կեսին Կյուրոպաղատ Դավիթ Բագրատունու օրոք կառուցվեց նաև Խախուի վանական համալիրը, որը վերածվեց վրացերենը ժամանակավորապես որդեգրած մենաստանի։ Սակայն այստեղ վրացի ազգաբնակչության բացակայությունը հանգեցնում է քաղկեդոնական հոգևորականների հեռանալուն։ Գյուղը, ինչպես և գավառը մշտապես բնակեցված է եղել հայերով։ 19-րդ դարի վերջին այստեղ 463 հայ բնակիչների կողքին ապրում էին նաև թուրքեր, որոնց հոգևոր պահանջմունքների բավարարման համար եկեղեցին վերածվեց մզկիթի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակոպով Ա., «Տայք. վարչաժողովրդագրական պատկերը XVI դարից XIX դարի I երեսնամյակը», Երևան, 2013