Խալկոֆիլ տարրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խալկոֆիլ տարրեր (< հուն. χάλχός - պղինձ և φίέώ - սիրում եմ), սուլֆիդային հանքանյութերի քիմիական տարրեր՝ պղինձ, արծաթ, ոսկի, ցինկ, սնդիկ, անագ, կապար, ծարիր, ծծումբ, սելեն, տելուր և այլն։ Դասակարգել է նորվեգացի երկրաքիմիկոս Դոլդշմիդտը։ Նրա կարծիքով այդ տարրերը, Երկիրը հրահեղուկ վիճակում գտնվելու ժամանակ, առաջնային նյութի բաշխման ընթացքում կուտակվել են խորքում՝ առաջացնելով Երկրի միջուկը պատող սուլֆիդա-օքսիդային կամ հանքային թաղանթը։ Այժմ այդ ենթադրությունը ժխտվում է, թեև խալկոֆիլ տարրեր անվանումը կիրառվում է նույն տարրերի համար, նկատի է առնվում նրանց կայուն սուլֆիդներ առաջացնելու հատկությունը՝ անկախ Երկրի կառուցվածքի մասին հիպոթեզից։ Բոլոր խալկոֆիլը տարրեր կազմում են երկրակեղևի զանգվածի լոկ 0, 046% -ը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 706