Խալկոպիրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խալկոպիրիտ (< հուն. χάλχός - պղինձ և πίρος - հուր), պղնձի հրաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ CuFeS2։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է, բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ խորանարդային։ Բյուրեղները հազվադեպ են։ Սովորաբար առաջացնում է հոծ և հատիկավոր զանգվածներ։ Գույնը՝ արույրի դեղին, ոսկու դեղին։ Փայլը՝ մետաղի։ Կարծրությունը 3 - 4 է, խտությունը՝ 4100 - 4300 կգ/մ3։ Խալկոպիրիտը հաճախ հանդիպում է պղնձի հիդրոթերմալ, հրաքարային, սկառնային, ինչպես նաև մագմատիկ ծագման պղինձ-նիկելային հանքավայրերում։ Պղնձի գլխավոր հանքաքարն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png