Խալկոզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խալկոզին (< հուն. χάλχός - պղինձ), պղնձի փայլ, միներալ։ Քիմիական կազմը՝ Cu2Բյուրեղագիտական համակարգը ցածր ջերմաստիճանային պայմաններում ռոմբային է, բարձրի՝ հեքսագոնային։ Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է մանրահատիկ հոծ զանգվածներ։ Գույնը՝ կապարի մոխրագույն։ Կարծրությունը՝ 2,5 - 3, խտությունը՝ 5800 կգ/մ3։ Ավելի տարածված երկրորդային խալկոզինը հանդիպում է պղնձի և բազմամետաղային հանքավայրերի երկրորդային սուլֆիդային հարստացման զոնաներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png