Խաբեբայություն (ֆիլմ)
| Խաբեբայություն Wag the Dog |
|
| Ժանր | Երգիծական կինոկատակերգություն |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Թվական | 1997 |
| Պրեմիերա | 1997 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Բարրի Լևինսոն |
| Պրոդյուսեր | Բարրի Լևինսոն Ջեյն Ռոզենտալ Ռոբերտ Դե Նիրո |
| Սցենարիստ(ներ) | Հիլարի Հենկին Դեվիդ Մամետ |
| Դերակատարներ | Դասթին Հոֆման, Ռոբերտ Դե Նիրո |
| Օպերատոր | Ռոբերտ Ռիչարդսոն |
| Երաժշտություն | Մարկ Նոպֆլեր |
| Ընկերություն | New Line Cinema, Tribeca Productions, Baltimore Pictures, Punch Productions |
| Տևողություն | 97 րոպե |
| Բյուջե | 15 մլն $ |
| Շահույթ | 64 մլն $ |
| IMDb | ID 0120885 |
Խաբեբայություն, օրիգինալ վերնագիրն է Թափահարել շանը (անգլ.՝ Wag the Dog), Բարրի Լևինսոնի 1997 թվականի երգիծական կատակերգությունն է, ըստ Լարրի Բեյնհարթի Ամերիկյան հերոս «Թափահարել շանը» վեպի։
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
|
Առջևում ԱՄՆ նախագահական ընտրություններն են, իսկ գործող նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Հասարակության կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ նախագահի ժողովրդականությունը կտրուկ ընկնում է։ Նախագահի թիմը պետք է անհապաղ գործի, որ հասարակության ուշադրությունը շեղի Սպիտակ տան ամուսնական դավաճանությունից։ Հարկավոր է շահել մի քանի օր և նախագահի խորհրդականը՝ Կոնրադ Բրիմը (Ռոբերտ Դե Նիրո) որոշում է դիմել արհեստավարժ ռեժիսոր Սթենլի Մոթսի (Դասթին Հոֆման) օգնությանը։
Արագ հնարվում է ինչ-որ ալբանական ահաբեկչական խմբի (իրականում գոյություն չունեցող) սպառնալիք, սրանով հիմնավորվում է ԱՄՆ պատերազմի մեջ ներքաշվելը։ Մոթսին բացատրում են, թե ի՞նչ պետք է պատկերացնի և զգա ԱՄՆ հասարակ քաղաքացին այս դեպքերի առիթով, և սկսում է աշխատանքը՝ նկարահանվում են զինվորական հայրենասիրական տեսահոլովակներ, կեղծ հարցազրույցներ և մտածացին պատերազմի զինվորների մասին երգեր։ Հայտարարում են, որ ալբանական կառավարության ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար ԱՄՆ նախագահը խմբավորել է նավատորմը, և ամերիկյան դեսանտը մտել է Ալբանիա, և իբր զինվորներից մեկը գերվել է։
Ի վերջո խաբեությունը բարեհաջող ավարտվում է։ Կեղծ պատերազմը ավարտվում է, նրա «հերոսը» պատվով հանձնվում է հողին։ Բայց ռեժիսոր Մոթսը չի ուզում ստվերում մնալ, նրան փող հարկավոր չէ, նա ձգտում է փառքի։ Բրինը ստիպված հրամայում է նրան վերացնել։ Հայտարարվում է, որ Մոթսը մահացել է ինֆարկտից։
Դերերում [խմբագրել]
|
|
Մրցանակներ [խմբագրել]
- 1997, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կինամրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Էն Հեչ)։
- 1998, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ (ժյուրիի հատուկ մրցանակ) (Բարրի Լևինսոն)։
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- «Թափահարել շանը» (անգլ.՝ «To wag the dog») դարձվածք է՝ հատուկ շեղել ուշադրությունը կարևոր խնդրից պակաս կարևորին։[1]
- Վինիֆրեդ Էյմսի դերը նախապես գրվել էր տղամարդու համար։[2].
- Թաղման տեսարանում զինվորական նվագաղմբում նկարահանվել են RCC Marching Tigers խմբի անդամները։[2].