ԽՍՀՄ Գերագույն սովետի տեղեկագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղեկագրի 1987 թվականի փետրվարի 4-ի համարը

«ԽՍՀՄ Գերագույն խորհրդի տեղեկագիր» (ռուս.՝ Ведомости Верховного Совета СССР), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պաշտոնական հրատարակությունը (շաբաթական հանդես)։ Լույս է տեսել 1938 թվականից մինչև 1991 թվականը, մայրաքաղաք Մոսկվայում։ Սկզբնապես հրատարակվել է թերթի տեսքով (միութենական հանրապետությունների լեզուներով՝ առանձին հրատարակություններով), 1954 թվականից՝ որպես բյուլետեն (ռուսերեն և միութենական համապատասխան հանրապետության լեզվով)։

«Տեղեկագիր»-ում հրատարակվել են ԽՍՀՄ օրենքները, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նորմատիվային բնույթի հրամանագրերն ու որոշումները, արտասահմանյան պետությունների հետ ԽՍՀՄ միության կնքած և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վավերացրած պայմանագրերը, համաձայնագրերն ու կոնվենցիաները, ԽՍՀՄ պատվավոր կոչումներ շնորհելու, շքանշաններով ու մեդալներով պարգևատրվելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերը և այլն։ Համանման տեղեկագրեր են հրատարակվել նաև միութենական հանրապետությունների գերագույն խորհուրդնեըը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 85