Լև Շթայնբերգ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Շթայնբերգը (ռուսերեն՝ Лев Петрович Штейнберг) սովետական դիրիժոր և կոմպոզիտոր է: Ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Կայսրության (այն ժամանակվա) Եկատերինոսլավ քաղաքում և մահացել 1945 թվականի հունվարի 16-ին ԽՍՀՄ-ում:
Կյանքը[խմբագրել]
Սովորել է Պետերբուրգի Կոնսերվատորիայում: Աշակերտել է Անտոն Ռուբինշտեյնին և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին: 1928 թվականից Մեծ Թատրոնի դիրիժորն է եղել: 1937-38 թվականներին դասավանդել է Մոսկվայի Կոնսերվատորիայում: Որպես կոմպոզիտոր նա գրել է մեկ բալետ, մեկ օպերա, 3 սիմֆոնիա և մեկ կանտատ: Ստացել է բազմաթիվ մրցանակներ: