Լև Կվիտկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կվիտկո Լև Մոիսեևիչ (11 նոյեմբերի, 1890 Գոլոսկով- 12 օգոստոսի, 1952, Մոսկվա), հրեա խորհրդային բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ 1939-ից։ Կվիտկոյի «Կարմիր փոթորիկ» (1918) պոեմը Հոկտեմբերյան հեղափոխության մասին հրեական գրականության առաջին ստեղծագործությնունն է։ 1919-ին լույս են տեսել «ծաղիկներ» գիրքը (մանուկների համար) և «Քայլեր» քնարական ժողովածուն։ 1941-ին գրել է «Երիտասարդ տարիներ» չափածո վեպը։ 1958-ին ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է «Լյամ և Պետրիկ» ինքնակենսագրական վիպակը։ Կվիտկոյի բանաստեղծությունները թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։

Գրականություն[խմբագրել]

Լև Կվիտկո, Իմ ընկերները, Երևան, 1970։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png