Լևոն Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Վարդանյան (այլ կիրառումներ)
Լևոն Վարդանյան
Ծնվել էմայիսի 6, 1948(1948-05-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 21, 2013(2013-02-21) (64 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972)
Մասնագիտությունքանդակագործ և ուսուցիչ
ԱշխատավայրՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Լևոն Սուրենի Վարդանյան (մայիսի 6, 1948(1948-05-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2013(2013-02-21), Երևան, Հայաստան[1]), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1976 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում։

Ստեղծագործում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում։

Մասնակցել է համամիութենական միջազգային սիմպոզիումների և բիենալեների (1992, 1994, 1998, Ռավեննա)[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ձևերի քանդակները գտնվում են Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), գեղարվեստի թանգարանում (Վանաձոր), փայտարվեստի թանգարանում (Երևան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Լևոն Վարդանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.