Լևոն Վարդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Վարդան
արմտ. հայ.՝ Լեւոն Վարդան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Լեւոն Պետիրեան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1925(1925-10-14)
ԾննդավայրՀալեպ
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1997(1997-12-09) (72 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող և պատմաբան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1962) և Կեդրոնական քոլեջ Թուրքիո
Լևոն Վարդան Վիքիդարանում

Լևոն Վարդան (Լևոն Մովսեսի Բեդիրյան), (հոկտեմբերի 14, 1925(1925-10-14), Հալեպ - դեկտեմբերի 9, 1997(1997-12-09), Բեյրութ, Լիբանան), գրող, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Հալեպ քոլեջում։ Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության բաժանմունքը (1962)։ 1952 թվականից դասավանդել է Լիբանանի տարբեր դպրոցներում ու բուհերում։ Միաժամանակ աշխատակցել է սփյուռքահայ պարբերական մամուլին։ Հայոց ցեղասպանությանն են նվիրված «Հայկական Տասնհինգը և հայերու լքեալ գոյքերը» (1970), «Ժամանակագրութիւն հայկական Տասնհինգի, 1915—1923» (1975), «Թող թուրքը խօսի» (1975) աշխատությունները։ Գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական գործեր։ Լևոն Վարդանի գեղարվեստական ստեղծագործություններից հրատարակված են՝ «Գիրք Մենուասի» (1959), «Փիւնիկեան ափերուն վրայ» (1960), «Ինքներգութիւն» (1968), «Ի խորոց սրտի» (1982), «Հին հին բաներ» (1997) և «Մարդեր ճամբու մայթերէն» (1999), «Կրկին հեծութիւն» (1996) և «Վարուժնագիր» (2001) բանաստեղծական եւ արձակ գործերը։ Գրականագիտական երկերի շարքին են դասվում «Ֆրանսահայ արձակը» (1968) և «Մուշեղ Իշխան արձակագիրը» (1986) աշխատությունները։

Երկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդան Լեւոն «Գիրք Մենուասի», Պէյրութ, 1959։
  • Վարդան Լեւոն «Փիւնիկեան ափերուն վրայ», Պէյրութ, 1960։
  • Վարդան Լեւոն «Ֆրանսահայ արձակը», Պէյրութ, 1968։
  • Վարդան Լեւոն «Ինքներգութիւն», Պէյրութ, 1968։
  • Վարդան Լեւոն «Հայկական տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը», Պէյրութ, 1970, 344 էջ։
  • Վարդան Լեւոն «Թող թուրքը խօսի», Պէյրութ, 1975, 144 էջ։
  • Վարդան Լեւոն «Ժամանակագրութիւն հայկական տասնհինգին. 1915-1923», Պէյրութ, 1975, 312 էջ։
  • Վարդան Լեւոն «Ի խորոց սրտի», Պէյրութ, 1982։
  • Վարդան Լեւոն «Մուշեղ Իշխան արձակագիրը», Պէյրութ, 1986։
  • Վարդան Լեւոն «Կրկին հեծութիւն», Պէյրութ, 1996։
  • Վարդան Լեւոն «Հին հին բաներ», Պէյրութ, 1997։
  • Վարդան Լեւոն «Արեւմտահայութիւնը տնտեսական յարաբերութւններու ճամբուն վրայ», Պէյրութ, 1998, 255 էջ։
  • Վարդան Լեւոն «Հայկական տասնհինգը թրքական մատենագիտութեան եւ մամուլին մէջ եւ մենք», Պէյրութ, 1998, 257 էջ։
  • Վարդան Լեւոն «Մարդեր ճամբու մայթերէն», Պէյրութ, 1999։
  • Վարդան Լեւոն «Վարուժնագիր», Պէյրութ, 2001։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թ. ամուսնացել է Վեհանուշ Միլիտոնյանի հետ։ Ունեցել են մեկ որդի՝ Վարուժան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կենսագրությունը aztagdaily.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։