Լևոն Չաուշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Չաուշյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԼևոն Ալեքսանդրի Չաուշյան
Ծնվել էմայիսի 10, 1946(1946-05-10)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էփետրվարի 18, 2022(2022-02-18)[2] (75 տարեկան) կամ փետրվարի 17, 2022(2022-02-17)[3][4] (75 տարեկան)
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969)
Պարգևներ

Լևոն Ալեքսանդրի Չաուշյան (մայիսի 10, 1946(1946-05-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2022(2022-02-18)[2] կամ փետրվարի 17, 2022(2022-02-17)[3][4]), հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[5]:

Թավջութակահար, մանկավարժ Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը[6]։

1973 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Պրոֆեսոր 2003 թվականից։

1979-1985 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղար, 1985-1991 թվականներին՝ փոխնախագահ, 1995 թվականից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան (1984, հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ՝ 1985), սիմֆոնիկ երկու պոեմ (1969, 1971), դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի (1964-1973), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1971), ֆլեյտայի և կամերային նվագախմբի (1979) համար կոնցերտներ, 4 կվարտետ (1980, 1983 («Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակ՝ 1983, Փարիզ), 1988, 1994), գործիքային սոնատներ, ռոմանսներ (Ավետիք Իսահակյանի խոսքերով), վոկալ շարքեր, խմբերգեր[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/XyAU0i2
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Լևոն Չաուշյանը
  3. 3,0 3,1 3,2 https://anmmedia.am/en/musician/levon-chuashyan/31
  4. 4,0 4,1 4,2 http://composers21.com/compdocs/chaushyanl.htm
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  6. Լևոն Չաուշյան
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  8. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]