Լևոն Մարաշլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Մարաշլյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1948(1948-12-18) (75 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Իլինոյսի համալսարան Չիկագոյում
Մասնագիտությունպատմաբան

Լևոն Մարաշլյան (դեկտեմբերի 18, 1948(1948-12-18), Բեյրութ, Լիբանան), պատմաբան (ԱՄՆ)։ Պատմության պրոֆեսոր Գլենդեյլ քոլեջում (Կալիֆոռնիայի նահանգում)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Իլինոյսի և Կալիֆոռնիայի համալսարաններում։ Գրել է «Օսմանյան կայսրության հայ բնակչության վիճակագրությունը» (1990, անգլերեն) ուսումնասիրությունը, որտեղ վերլուծել է թուրքական պաշտոնական վիճակագրության տվյալները Օսմանյան կայսրության բնակչության քանակական և ազգային կազմի մասին, ցույց տվել, որ թուրական պաշտոնական վիճակագրությունն ու պատմագրությունը ձգտում են նվազեցնել հայ բնակչության թվաքանակը Անատոլիայում (այսինքն՝ Արևմտյան Հայաստանում) ամբողջ պատմության ընթացքում, ժխտում են Օսմանյան կայսրությունում ազգային ճնշման գոյությունը, իսկ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը ներկայացնում որպես Ռուսաստանի և եվրոպական իմպերիալիզմի բանսարկություն։ Մարաշլյանը հերքում է թուրքական պատմագրության հերյուրանքը՝ 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, եզրակացնում, որ 1914 թվականի նախօրյակին Օսմանյան կայսրությունում ապրում էր ոչ պակաս քան 2 միլիոն հայ, և որ արևմտյան Հայաստանի բոլոր վեց վիլայեթներում թուրքերն ավելի քիչ էին քան հայերն ու քրդերը, և այդ տարածաշրջանի շատ մասերում հայերը կազմում էին բնակչության բացարձակ մեծամասնություն։

Մարաշլյանը մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, հանդես եկել Հայկական հարցի վերաբերյալ զեկուցումներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Politics and Demography։ Armenians. Turks and Kurds in the Ottoman Empire. N Y. Zoryan Institute. 1990
  • "Finishing the Genocide: Cleansing Turkey of Armenian Survivors, 1920-1923," in Richard Hovannisian, ed., Remembrance and Denial: The Case of the Armenian Genocide (Detroit, 1998)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։