Լևոն Թյությունջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Լևոն Թյությունջյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Լևոն Թյությունջյան
Ծնվել է 1904
Ծննդավայր Ամասիա, Սեբաստիայի նահանգ
Մահացել է 1969
Մահվան վայր Փարիզ
Ազգություն հայ
Ժանր Նկարչություն
Գործունեություն գծանկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Լևոն Թյությունջյան (1904, Ամասիա, Սեբաստիայի նահանգ - 1969, դեկտեմբեր, Փարիզ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Լևոն Թյությունջյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Ամասիա քաղաքում մանկավարժների ընտանիքում։

  • 1923 թվականից հաստատվել է Փարիզում
  • 1929 թվականից Թյությունջյանը սկսում է ստեղծագործել սյուրռեալիզմի շրջանակներում։ Այս ուղղությանը հարող մի քանի արվեստագետների՝ Հելիոնի, Վանցի ու Քարսլուի հետ հիմնում է այդ շրջանում նորաձև և բնականոն երևույթ դարձած գեղագիտական-գեղարվեստական խումբ
  • 1930 թվականից Թյությունջյանը հայտնի արդի նկարիչներ Արփի, Գլեյզի, Ջակոմետտիի, Հերբենի, Դելոնեի ու շատ այլ հանրաճանաչ դեմքերի հետ հիմնում է «Վերացապաշտություն և ստեղծում» շարժումը
  • 1950-ական թվականներից զբաղվել է խեցեգործությամբ, արժանացել միջազգային մրցանակների

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արտասահմանյան թանգարաններում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Ֆրանսիայի նոր արվեստի ստեղծողներից է, գերիրապաշտական ուղղության ներկայացուցիչներից։ Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ և դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկայի նուրբ զգացողությամբ ու կառուցվածքի խորիմաստությամբ։

«Դեղին դիմակ» և «Կարմիր դիմակ» աշխատանքները, որոնք Հայոց Ցեղասպանության ժամանակ տիրող սարսափի, արյունահեղության, կորստի, ապա դատարկության և հայրենիքի նկատմամբ կարոտի զգացումների մարմնացումն են։

  • «Նատյուրմորտ», 1940[2]
  • «Սեղան և աթոռ», 1940
  • «Դիմանկար», 1925[3]
  • «Կոմպոզիցիա», 1967[4]
  • «Կոմպոզիցիա»[5]

Ցուցահանդեսներ[խմբագրել]

1925 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]