Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Քաղկեդոնի վարժարանում, ապա՝ Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1917 թ.-ին Թիֆլիսում Անդրանիկ Օզանյանի և Վահան Թոթովենցի հետ հիմնել է «Հայաստան» օրաթերթը։ 1920-ականների կեսերից հաստատվել է Շվեյցարիայում։ Հրատարակել է «Հուշեր ահավոր տարիներեն», «Հայաստանյաց եկեղեցվո մեջ ամբողջեն անջատ հասարակություն չկա» (1956 թ.) և այլ գրքեր, «Հարություն ամիրա Պեզճյան և իր ժամանակները» (1971 թ.) պատմական ուսումնասիրությունը։ Թյությունճյանը զբաղվել է նաև նկարչությամբ։ 1928-1949 թթ.-ին նրա կտավները ներկայացվել են ցուցահանդեսներում։ 1972 թ.-ին այցելել է Հայաստան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 194)։