Լևոն Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Դանիելյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1920(1920-10-31)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 8, 1997(1997-03-08)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՔանաան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբալետի պարող և բալետմայստեր
ԱշխատավայրԱմերիկյան բալետի թատրոն, Մոնտե Կառլոյի Ռուսական Բալետը և Օսթինի տեխասյան համալսարան
 Leon Danielian Վիքիպահեստում

Լեոն Ֆրանկի Դանիելյան (հոկտեմբերի 31, 1920(1920-10-31)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 8, 1997(1997-03-08)[1], Քանաան)՝ ամերիկյան բալետի պարող, ուսուցիչ, պարուսույց և մանկավարժ։ Ամերիկյան արական սեռի առաջադեմ պարողներից մեկը, որն ունի միջազգային համբավ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Դանիելյանը՝ ծնվել է Նյու Յորք քաղաքում, Հայաստանից ներգաղթած Ֆրանկ և Վարսենիկ (Գյուլիջանյան) Դանիելյանների որդին է[4]։ Վաղ տարիքում նա բալետի մասնավոր դասընթացներ է ստանում հայտնի հայ պարուսույց տիկին Սեդա Սյունու մոտ, իսկ ավելի ուշ շարունակում է իր ուսումը Միխայիլ Մորդկինի, Միխայիլ Ֆոկինի, Իգոր Շվեցովի և Վյաչեսլավ Սվոբոդայի մոտ[5]։ Առաջին անգամ նա ելույթ է ունենում Մորդկինի բալետում 1937 թվականին, և արդեն 1939 թվականին դառնում Բալետի թատրոնի գլխավոր անդամ։ 1943 թվականին նա հանդես է գալիս որպես Մոնթե Կառլոյի Ռուսական Բալետի մենապարող, որտեղ աշխատում է մինչև 1961 թվականը՝ իր արտասովոր լայն պարացանկով դառնալով առաջադեմ պարող։

Տեխնիկան և ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելյանը մեծ վարպետ է պարի ոլորտում, քանի որ ունի ճկուն տեխնիկա և հրաշալի կեցվածք։ Նա ներկայացնում է այնպիսի դերեր, ինչպիսիք են «Հարլեքուինը կարնավալում», «Սևամորթը գիշերվա ստվերում», «Առաջին կայետը վերջին զանգին», ինչպես նաև «Պերուացին Gaîté Parisienne-ում»։

1943 թվականին Լեոնիդ Ֆեոդորովիչ Մյասինի՝ Մոնթե Կառլոյի Ռուսական բալետից հեռանալուց հետո, Դանիելյանը ստանձնում է ոգևորված պերուացի զբոսաշրջիկի դերը և շատ նմանվում այդ կերպարին։ Ժամանակի ընթացքում նա փոխում է իր նախնական (սկզբնական) պարաոճը՝ հարմարեցնելով այն իր սեփական ոճին և ստեղծում նոր շարժուձևեր զավեշտական էֆեկտների համար՝ փաստացի կերպով վերստեղծելով իր ուրույն կերպարը։ Նրան շատ են հավանում այդ կերպարի մեջ և խնդրում են գերազանցել ստեղծարարի այդ բնութագիրը։

Հանդես գալով ռուսական բալետում՝ Դանիելյանը միևնույն ժամանակ իր ուշադրությունը հրավիրում է խորեոգրաֆիայի վրա և ստեղծում երեք բալետներ այդ կառույցի համար, որոնք են՝ «Սոմբրերոս» (1956 թվական), Ֆոլք երաժշտություն՝ գործիքավորված Իվան Բուտնիկովի կողմից, «Մազուրկա» (1957 թվական), երաժշտությունը՝ Շոպենի, Չայկովսկու, Շտրաուսի, գործիքավորված՝ Բուտնիկովի կողմից, և Espaňa (1961 թվական), երաժշտությունը՝ Բրետոնի, Չեփլի և Գրենըդըսի։ Երեքն էլ հնարամիտ խորեոգրաֆիայով զվարճալի աշխատանքներ էին, որոնք իրենց պարողներից և Դանիելյանի սեփական ոճը կերտողներից պահանջում էին տեխնիկական փայլ (շուք) և կատակերգական հոտառություն[6]։

Կյանքն ու կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսունն անց հասակում, արտրիտից թուլանալով, Դանիելյանը դադարում է հանդես գալ որպես պարող և նվիրում իրեն դասավանդմանը։ Նա դասավանդում է տեխնիկական դասեր, տղամարդկանց է պարի դասեր տալիս և համատեղ դասավանդում է Նյու Յորքի Ռուսական Բալետի դպրոցում 1960-ականների սկզբին։ 1968-1980 թվականները Ամերիկյան Բալետի թատրոնի տնօրեն էր։ Դանիելյանը ոչ միայն դասավանդում էր, այլ նաև հանդես էր գալիս որպես ֆակուլտետի կարևոր առաջնորդ և դպրոցի ադմինիստրատոր[7]։ 1982 թվականին նա դառնում է Տեխասի համալսարանի պարի ծրագրի ղեկավար, որտեղ էլ գեղարվեստի պրոֆեսորի կոչում է ստանում։ Չնայած նա ավագ դպրոց չէր ավարտել, բայց բարձր էր գնահատում ուսումը և շատ փորձառու էր արվեստի, թատրոնի և պարի ոլորտում։ Իր վերջին տարիներին նա տառապում է ազդրերի, կաթվածի և սրտի վիրահատության պատճառով, բայց շարունակում է դասավանդել մինչև 1991 թվականը՝ թոշակի անցնելը[8]։ Համալսարանի պարի ստուդիան Լեոն Դանիելյանի պատվին, կոչվում է հենց իր անունով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Marilyn Hunt, "Danielian, Leon," in International Encyclopedia of Dance (New York: Oxford University Press, 1998), vol. 2, p. 341.
  4. "Guide to the Leon Danielian Papers, 1930-1994" (PDF). New York Public Library for the Performing Arts. Retrieved 9 December 2013.
  5. Alice Helpern, "Danielian, Leon," in American National Biography (New York: Oxford University Press, 1999).
  6. Frederic Franklin, commentator, Gaîté Parisienne, a film by Victor Jensen (1954), issued on DVD (Video Artists International, 2006).
  7. Alex C. Ewing, Bravura!: Lucia Chase and the American Ballet Theatre (Gainesville: University Press of Florida, 2009).
  8. Anderson, New York Times, 12 March 1997.
  9. "In Memoriam: Leon Danielian" (http://www.utexas.edu/faculty/councio/2000-2001/memorials(չաշխատող հղում)) University of Texas at Austin. Retrieved 9 December 2013.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 282