Լևոն Բաշալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Բաշալյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1868(1868-09-24)[1]
ԾննդավայրՍկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 1, 1943(1943-02-01)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրՎիշի[1]
ԳերեզմանՀայ մտավորականների դամբարան[2]
Մասնագիտությունարձակագիր, թարգմանիչ, լրագրող, քաղաքական ակտիվիստ, խմբագիր և գրական քննադատ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՊերպերյան վարժարան (1886)
Գրական ուղղություններռեալիզմ
ԱնդամակցությունՀԲԸՄ, Հայ ազգային պատվիրակություն և Nansen International Office for Refugees?
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱշխատավայրՄասիս, Արևելք, Հայրենիք, Նոր կյանք և Լը ֆուայե
Изображение автографа
Լևոն Բաշալյան Վիքիդարանում
 Levon Pashalian Վիքիպահեստում

Լևոն Բաշալյան (սեպտեմբերի 24, 1868(1868-09-24)[1], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 1, 1943(1943-02-01)[1], Վիշի[1], թաղված է Փարիզում), հայ արձակագիր, հրապարակագիր, գրաքննադատ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, Բալուից ներգաղթած ճարտարապետի ընտանիքում։ Մանկությունն անցել է Ալեմտաղում և Սկյուտարում։ Հաճախել է Իսկյուտար-Իճատիեի մի մանկապարտեզ, ուր հայերեն գրել-կարդալու հետ միասին, սովորել է նաև ֆրանսերեն։ Սովորել է նորաբաց Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1886 թ. և դարձել «Մասիս» օրաթերթի օգնական խմբագիր։ Այնտեղ էլ սկսել է իր գրական-հրապարակախոսական փորձերը։ Հետագայում դարձել է Արփիարյանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթի հիմնական ուժերից մեկը։ Այնտեղ տպագրել է հոդվածներ ռուս գրողների մասին, ինչպես Իվան Տուրգենևի և ուրիշների։ Այս ժամանակվանից էլ սկսել է գրել պատմվածքներ, որոնց նյութը Կ. Պոլսի քաղքենիական կյանքն է։ «Մասիսում» լույս են տեսել նրա «Հմայաթափ», «Դրացուհին», «Այս է եղել» և այլ պատմվածքները։ Հետագայում, երբ 1891 թ. լույս է տեսնում «Հայրենիք» օրաթերթը, դառնում է նրա խմբագիրներից մեկը, այնտեղ տպագրելով բազմաթիվ հոդվածներ և գեղարվեստական երկեր։ Մինև 1895 թվականի դեկտեմբեր ամիսը նա վարում է Ա. Արփիարյանի խմբագրությամբ լույս տեսնող «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականների օգնական-խմբագրի պաշտոնը։ 1895-1896 թվականների կոտորածներից հետո անցել է արտասահման և դարձել 1898 թվականից Լոնդոնում Արփիար Արփիարյանի խմբագրությամբ լույս տեսնող «Նոր կյանք» պարբերականի օգնական խմբագիրը։ 1901 թ. եկել է Կովկաս և հաստատվել Բաքվում, որտեղ ծառայել է նավթարդյունաբերական ֆրանսիական մի ընկերությունում, ապա նշանակվում է ընկերության տնօրեն։ Այս շրջանում «Մուրճ» ամսագրի 1901-1902 թվականների համարներում վերատպվել են նրա պատմվածքներից մի քանիսը, ինչպես «Ղալաթիո ռեսթը», «Աղավնիները», «Խաչախճին» և այլն։ Մինև 1920 թ. մնում է Կովկասում և Ռուսաստանում` ստեղծագործական կյանքից կտրված։ 1920 թ. հեռացել է Բաքվից, մեկնել է Կ. Պոլիս, ապա վերջնականապես հաստատվել Փարիզում` նորից մղվելով դեպի գրական կյանքը։ Այստեղ Բաշալյանը կատարում է ազգային-հասարակական և մշակութային արգասավոր գործունեություն։ Նա Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) և հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամներից էր։ Վերջինիս հանձնարարությամբ 1924 թվականին ժամանում է Խորհրդային Հայաստան։

1928-1934 թթ. Փարիզում խմբագրել է ֆրանսերեն և հայերեն բաժիններ ունեցող «Լը Ֆուայե» պարբերականը։

Կյանքի վերջին տարիներին գրել է իր հուշերը «Թրքահպատակի մը արկածները մեծ պատերազմին ատեն» վերնագրով, որը լույս է տեսել 1939 թ. մամուլում։ 1943 թ. Փարիզում լույս է տեսել նրա գեղարվեստական ստեղծագործությունների առաջին հատորը՝ գրականագետ Արշակ Չոպանյանի առաջաբանով։ Լևոն Բաշալյանը վախճանվել է 1943 թվականի փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Վիշի քաղաքում։ 1945 թ. նրա ստեղծագործությունները հրատարակվել է նաև Հալեպում, 1965 թ.՝ Երևանում[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորավէպեր եւ պատմուածքներ, Փարիզ, 1943, 272 էջ։
  • Պատմուածքներ, Հալէպ, 1945, 200 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1962, 284 էջ։
  • Բաշալյան Լևոն, Թլկատինցի, Առանձար, Երկեր, Երևան, 1982, էջ 257-474։
  • Երկեր, Անթիլիաս, 1994, 384 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_Pachalian_L%C3%A9on.png
  2. https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 181-182.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 291