Լևան Ճաղարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևան Ճաղարյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1957(1957-09-07) (66 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններAmbassador of the Russian Federation to the Islamic Republic of Iran?
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
 Levan Dzhagaryan Վիքիպահեստում

Լևան Սիմոնի Ճաղարյան (ռուս.՝ Леван Семёнович Джагарян, սեպտեմբերի 7, 1957(1957-09-07), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1986 թվականին՝ ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան։

Ունեցել է տարբեր պաշտոններ նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում։ 2001-2005 թվականներին եղել է Տաջիկստանում Ռուսաստանի դեսպանի ավագ խորհրդատուն, 2005 թվականից՝ ԱՊՀ երկրների Երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2011 թվականի հոկտեմբերի 21-ին զբաղեցրել է Իրանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը[1]։

Տիրապետում է պարսկերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների։

Դիվանագիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (12 օգոստոսի, 2006)[2],
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1 մայիսի, 2012)[3],
  • Արտակարգ և լիազոր դեսպան (26 դեկտեմբերի 2017)[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (18 մայիսի, 2021) – Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար[5],
  • 20 տարի «Անբասիր ծառայության համար» գերազանցության նշան (25 հունվարի, 2008) – Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 17.10.2011 № 1365 «О назначении Джагаряна Л.С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Иран»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 12.08.2006 № 898 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 01.05.2012 № 544 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 26.12.2017 № 628 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 18.05.2021 № 293 "О награждении государственными наградами Российской Федерации"». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 25.01.2008 № 83 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.