Լրացուցիչ անդամի ընտրակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրացուցիչ անդամի ընտրակարգ (անգլերեն՝ Additional Member System) — համամասնական ներկայացուցչության ընտրակարգ, որտեղ ներկայացուցիչների լրացուցիչ խումբ ընտրվում է մի այլ եղանակով ընտրվածների թիվը լրացնելու նպատակով՝ այնպես, որ ատյանում ընտրվածների ընդհանուր թիվը համամասնորեն ներկայացնի ստացված քվեների քանակը: Լրացուցիչ անդամները երբեմն նաև կոչվում են «ավելացված» անդամներ: Լրացուցիչ անդամի հայտնի լավագույն համակարգը կիառվում է Գերմանիայի խորհրդարանի ընտրության ժամանակ, որտեղ քվեարկողներն ունեն երկու քվե: Առաջիով նրանք ընտրում են մեկ իրավագրով ընտրատարածքի խորհրդարանի անդամին՝ ըստ համեմատական մեծամասնության սկզբունքի (առաջինը ստանում է պաշտոնը): Երկրորդ քվեով ձևավորվում է կուսակցությունների ընդհանուր ներկայացուցչությունը ատյանում: Լրացուցիչ ենտրվում են այնքան անդամներ (որոնք ընտրվում են՝ ի լրումն մեկ իրավագրով ընտրատարածքներից ընտրվածների), որ ատյանի կազմն արտացոլվի երկրորդ քվեների արդյունքում կուսակցությունների ստացած քվեների բաժինը: Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի ընտրական համակարգերը նույնպես ունեն լրացուցի անդամի ընտրակարգի բաղկացուցիչ մաս[1]:

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան Օքսֆորդի քաղաքագիտության և քաղականության բառարան / Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան — Երևան: «Գիտանք», 2003. — 500 հատ.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով