Լրաբեր հասարակական գիտությունների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լրաբեր հասարակական գիտությունների
Vestnik obŝestvennyh nauk[1]
Տեսակգիտական ամսագիր
ՀապավումLrab. Hasar. Gitut.
Լեզուհայերեն, անգլերեն, ռուսերեն և բազմալեզու[1]
Գլխավոր խմբագիրՊավել Ավետիսյան
Հիմնադրվել է1958
Հրատարակիչ«Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ
ԵրկիրՀայաստան
Հրատարակության պատմություն1940 թվականից
Հաճախականություն3
Գրախոսվողայո
Հոդվածներ40-42
Տպաքանակ200
ԱԳ
Հայկական ԱԳ0.09
ISSN0320-8117
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ1
OCLC02505043
DOI10.53548/0320-8117
Կայքflib.sci.am/journal/Lraber/Frame.html

Լրաբեր հասարակական գիտությունների («ԼՀԳ»), ամսագիր, ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի հրատարակություն։ Լույս է տեսնում 1940 թվականից (մինչև 1966 թվականը՝ «Տեղեկագիր» վերտառությամբ), Երևանում։ Խմբագիրներ՝ Ս. Կարապետյան, Հ. Բատիկյան, Խ. Մոմջյան, Մ. Ներսիսյան, Հ. Օրբելի, Ա. Հովհաննիսյան, Ծ. Աղայան, Գ. Ստեփանյան, Հ. Ասլանյան, Գ. Աբով, Հ. Ինճիկյան, Վ. Միքայելյան (1972 թվականից

«ԼՀԳ» բազմաբնույթ հասարակագիտական պարբերական է։ Տպագրում է պատմության, գրականության, լեզվաբանության, փիլիսոփայության, իրավունքի, տնտեսագիտության, վիմագրության, արևելագիտության, ազգագրության և այլ բնագավառների սովետական (մասնավորապես հայ) գիտնականների ուսումնասիրությունները։ Ունի հոդվածների, հաղորդումների, բանավեճերի, քննարկումների, լրատու, գրախոսությունների բաժիններ։ Հրապարակված նյութերն ու ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են ՀԽՍՀ-ում հասարակական գիտությունների զարգացման պատմությանն ու առաջընթացին, հասարակության զարգացման արդի շրջանի հրատապ հարցերին։ Աշխատակցել են Հրաչյա Աճառյանը, Մ. Մալխասյանցը, Մանուկ Աբեղյանը, Սրբուհի Լիսիցյանը, Գ. Ղափանցյանը, Բ. Պիոտրովսկին, Ա. Հովհաննիսյանը, Ա. Տերտերյանը, ինչպես նաև ժամանակակից նշանավոր գիտնականներ։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 673