Լսողության խանգարումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ տառապում է լսողության խանգարումով։ Միսսուրի նահանգի «Խուլերի կենտրոնական ինստիտուտի» մասնագետների կարծիքով, «ԱՄՆ-ում լսողության խանգարում ունեցողների 75%-ը տառապում է դրանով ոչ թե տարիքի պատճառով, այլ ձայների ազդեցությունների, որոնցից նրանք կարող էին խուսափել»։

Իսկ ինչպե՞ս կարելի է պահպանել լսողությունը և խուսափել այն իրավիճակներից, որոնք կարող են առաջացնել լսողության խանգարում.

1) Երբ լսում ենք ինչ որ բան, ինչի բարձրությունը 85 դեցիբելից ավելի է, ապա դա արդեն նպաստում է լսողության անկմանը։ Որպեսզի պատկերացնենք, թե որքան է 85 դեցիբելը ուշադրություն դարձրեք հետևյալին. Մարդու շնչառության ձայնի բարձրությունը 10 դբ է Շշուկով խոսելը՝ 20 դբ Նորմալ զրույցը՝ 60 դբ Պիկ ժամերին փողոցում լսվող տրանսպորտի ձայնը՝ 80 դբ Միքսերը՝ 90 դբ Զենքի կրակոցը՝ 120 դբ

2) Երբ ականջակալներով լսում ենք երաժշտություն, ապա ցանկալի է այն դնել այնպիսի բարձրության, որ հնարավոր լինի լսել շրջապատի ձայները

Ողջ աշխարհում խլությամբ և վատ լսողությամբ տառապում է 278 մլն մարդ, որոնց 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ լսողության խանգարման և խլության պատճառները, հիմնականում, ականջների միջնապատի ինֆեկցիաներն են, ինֆեկցիոն հիվանդությունները, ծննդաբերության ընթացքում առաջացող բարդությունները, բարձր աղմուկը և այլն։ Վատ լսողության դեպքերի 1/4-ն ի հայտ է գալիս մանկուց։ Ըստ մասնագետների՝ խլության դեպքերի կեսը կարելի է կանխարգելել, եթե ժամանակին կանխարգելվեն կամ բուժվեն այնպիսի ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են խոզուկը, կարմրուկը, կարմրախտը և այլն։ Զարգացող երկրներում լսողության ապարատները հասանելի չեն բոլորին. 40 վատ լսողից կամ խուլից լսողական ապարատով ապահովված է միայն 1-ը։ Այնինչ, ըստ մասնագետների, դրանք ավելի կհեշտացնեն նման մարդկանց շփումը հասարակության հետ։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում հաշվառված են շուրջ 3000 վատ լսողներ և խուլեր։