Լռության նախերգանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լռության նախերգանք
Լռության նախերգանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2006
Լեզուհայերեն
ՌեժիսորԳայանե Գասպարյան
ՊրոդյուսերԳևորգ Գևորգյան
ԴերակատարներԳայանե Գասպարյան
Կարեն Ջանիբեկյան
Ռուզան Վիթ Մեսրոպյան
Ժան-Պիեր Նշանյան
ՕպերատորՌուդոլֆ Վաթինյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն7 րոպե

Լռության նախերգանք, 2006 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմ։ 2006 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստեղծվել է իրական դեպքի հիման վրա։ Այն պատմում է հոգեբուժարանում գտնվող հիվանդ մի կնոջ մեկ օրվա մասին։ Հիվանդը ծխելու մեծ պահանջով մոտենում է բժշկին և խնդրում մեկ ծխախոտ։ Բժիշկը այն խոստանում է՝ պայմանով, որ հիվանդը կմաքրի հիվանդանոցի բոլոր զուգարանները։ Պայմանը կատարելուց հետո հիվանդ կինը գալիս է բժշկի մոտ՝ իրեն խոստացած ծխախոտը ստանալու։ Սակայն նա ծխախոտի փոխարեն դրա դատարկ տուփն է ստանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լռության նախերգանք». www.gaiff.am. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.(չաշխատող հղում)
  2. www.websystems.am. «Լռության նախերգանք». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.