Յուպիտեր (մոլորակ)
|
(Լուսնթագ) |
|
Յուպիտերի լուսանկարը կատարված «Վոյաջեր-1» ԱՄԿ-ից |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Հայտնաբերվել է | թ. |
| Հեռավորությունը Արեգակից | 778 570 000 կմ (5,203363 ա. մ.) |
| Արբանյակներ | 66 |
| Ուղեծրային տվյալներ | |
| Պերիհելին | 740 520 000 կմ (4,949066 ա. մ.)[1] |
| Ապոհելին | 816 620 000 կմ (5,457659 ա. մ.)[1] |
| Մեծ կիսաառանցք | 778 570 000 կմ (5,203363 ա. մ.)[2] |
| Էքսցենտրիսիտետ | 0,0489[1] |
| Սիդերիկ պարբերություն | 4332,589 օր (11,86 տարի)[1] |
| Սինոդիկ պարբերություն | 398,88 օր[1] |
| Ուղեծրային արագություն | 13,07 կմ/վ[1] |
| Թեքվածություն | 1,03° (Խավարածրի նկատմամբ) 6,09° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
| Ծագման անկյան երկայնություն | 100,55615°[1] |
| Պերիկենտրոնի արգումենտ | 275,66° |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Սեղմվածություն | 0,06487[1] |
| Հասարակածային շառավիղ | 71 492 ± 4 կմ[1] |
| Բևեռային շառավիղ | 66 854 ± 10 կմ[1] |
| Մակերևույթի մակերես | 6,21796 × 1010 կմ² |
| Ծավալ | 1,43128 × 1015 կմ³ |
| Զանգված | 1,8986 × 1027 կգ |
| Միջին խտություն | 1,326 գ/սմ³[1] |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | 24,79 մ/վ² |
| Հասարակածային պտույտի արագություն | 12,6 կմ/վ |
| 2-րդ տիեզերական արագություն | 59,5 կմ/վ[1] |
| Պտույտի պարբերություն | 9,925 ժ[1] |
| Առանցքի թեքում | 3,13° |
| Ալբեդո | 0,343[1] |
| Մթնոլորտային տվյալներ | |
| Քիմիական կազմ | 89,8±2,0 % - Ջրածին (H2) 10,2±2,0 % - Հելիում (He) ~0,3 % - Մեթան (CH4) ~0,026 % - Ամոնյակ (NH4+) ~0,003 % - Ջրածնի դեյտերիդ (HD) 0,0006 % - Էթան (CH3—CH3) 0,0004 % - Ջուր(H2O) |
Յուպիտեր, կամ Լուսնթագ (լատ.՝ Jupiter), Արեգակից իր հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Ինչպես Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, Յուպիտերը դասվում է գազային հսկա մոլորակների դասին։
Մոլորակը հայտնի է մարդկությանը հնագույն ժամանակներից, ինչը և արտացոլվել է տարբեր մշակույթների դիցաբանության և կրոնական համոզմունքների մեջ` Միջագետքի, Բաբելոնի, Հունաստանի և այլն։ Ժամանակակից միջազգային աստղագիտական միության կողմից ընդունված անունը` Յուպիտեր, ծագում է հին հռոմեական բարձրագույն աստծո անունից։
Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, ինչպիսիք են փոթորիկների, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու ուժգին քան Երկրի վրա։ Ուշագրավ է Յուպիտերի մթնոլորտում ձևավորված Մեծ Կարմիր հետքը, որը մի հսկա մրրիկ է և հայտնի է XVII դարից ի վեր։ Իր տրամագծով այն գերազանցում է Երկիր մոլորակը։
Յուպիտերը ունի առնվազն 66 արբանյակներ, որոնցից ամենամեծերը Իո, Եվրոպա, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին։
Յուպիտերի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աստղադիտակներով, ինչպես նաև սկսած 1970 թվականից դեպի այս մոլորակն են ուղարկվել ութ միջմոլորակային տիեզերական կայաններ` ՆԱՍԱ-ի «Պիոներներ», «Վոյաջեր», «Գալիլեո» և այլն։
Մեծ առճակատման ժամանակ (որոնցից մեկը տեղի էր ունեցել 2010 թվականի սեպտեմբերին) Յուպիտերը տեսանելի է անզեն աչքով, որպես ամենավառ երկնային մարմիններից մեկը Լուսնից և Վեներայից հետո։ Յուպիտերի սկավառակը և արբանյակները հանդիսանում են սիրող աստղագետների ամենասիրված դիտարկման մարմինները, նրանք կատարել են մի քանի նշանակալի հայտնագործություններ (օրինակ` Շումեյկեր — Լեվիի գիսաստղի ընդհարումը Յուպիտերի հետ 1994 թվականին, կամ Յուպիտերի հարավային հասարակածային գոտու անհետացումը 2010 թվականին)։
Արբանյակներ [խմբագրել]
Հայտնաբերված են Յուպիտերի 66 արբանյակ։ Դրանցից Իոն, Գանիմեդը, Կալլիստոն և Եվրոպան տեսանելի են նույնիսկ հեռադիտակով, դրանք 1610 թ. հայտնաբերվել են Գալիլեո Գալիլեյի կողմից, ուստի կոչվում են նաև Յուպիտերի գալիլեյան արբանյակներ։ Յուպիտեր մոլորակը տեսանելի հյուսիսաճին կիսագնդից տարիների ընթացքում։
Դիտեք նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Դևիդ Ռ. Ուիլլիամս։ (2007)։ «Յուպիտերի տվյալները»։ ՆԱՍԱ։ Արխիվացված օրիգինալից 16 Հոկտեմբեր 2010 13:07-ին։ http://www.peeep.us/9725d0ea։ Վերցված է 2010-10-06։ (անգ.)
- ↑ «Յուպիտեր — ՆԱՍԱ»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-11-ին։ http://www.webcitation.org/60qCbDy7A։ Վերցված է 2010-10-05։ (անգ.)
|
||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յուպիտեր (մոլորակ) կատեգորիայում։ |