Լուսիկ Քոշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսիկ Քոշյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԼուսիկ Գևորգի Քոշյան
Ծնվել է1921 ապրիլի 2 Բաքու
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Երկիր Հայկական ԽՍՀ
Մահացել էհոկտեմբերի 26, 1984(1984-10-26) (տարիքը 63) Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերժողովրդական
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Պարգևներ

Լուսիկ Գևորգի Քոշյան (ապրիլի 2, 1921(1921-04-02), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - հոկտեմբերի 26, 1984(1984-10-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ 1938-1961 թթ. եղել է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի, 1961-1984 թթ.` Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարողական վարպետությունը ձևավորվել է անսամբլում՝ Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի, Է. Մանուկյանի ղեկավարությամբ։ Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել «Բինգյոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնյակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը։ Հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտերկրում։ Պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 1961 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 474