Լուսիկ Ագուլեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսիկ Ագուլեցի
Ի ծնեԼուսիկ Ժորիկի Հարությունյան
Ծնվել էմայիսի 31, 1946(1946-05-31)
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Վախճանվել էհուլիսի 13, 2018(2018-07-13)[1] (72 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1967)
Մասնագիտություննկարչուհի և ազգագրագետ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինՅուրի Սամվելյան
 Lusik Aguletsi Վիքիպահեստում

Լուսիկ Ագուլեցի (Լուսիկ Ժորժիկի Սամվելյան, մայիսի 31, 1946(1946-05-31), Վերին Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն - հուլիսի 13, 2018(2018-07-13)[1]), հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։

Քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում, 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի՝ Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[2]։

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվականին Մրցանակ Անդրկովկասյան ցուցահանդեսում
  • 1968 թվականին Կին նկարիչների ցուցահանդեսի առաջին մրցանակ
  • 1975 թվականին Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսի Գեղարվեստի ակադեմիայի մրցանակ
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
  • Երևանի քաղաքապետարանի պատվոգիր
  • 2003 թվականին Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնի կողմից համամարդկային արժեքները պապհանելու համար մրցանակ
  • 2010 թվականին Մովսես Խորենացու մեդալ[3]
  • 2011 թվականին «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխությանը Լուսիկ Ագուլեցու «Անցյալի մասունքներ» գիրքն արժանացել է գլխավոր մրցանակի, ստացել է նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխության «Արվեստի գիրք» անվանակարգում առաջին մրցանակ
  • 2014 թվականին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ[4]
  • 2014 թվականին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ

Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվելու է տուն-թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր։ Թանգարանին կից գործում է «Ագուլեցի արտ-սրճարան»-ը, որտեղ ներկայացված է հայկական ավանդական խոհանոցը՝ ագուլիսյան ուտեստներով[5][6]։

Մեջբերումներ Լուսիկ Ագուլեցուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչությունն ինձ օգնեց ծավալվելու մշակույթի տարբեր ճյուղերում, տեսնելու, ընկալելու և գնահատելու այն արժեքները, որոնք ստեղծել է մեր ժողովուրդը, ուստի ուսումնասիրում եմ ժողովրդական մշակույթը, հատկապես ազգային տոները, ծեսերը, տարազները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսիկ Ագուլեցի «Անցյալի մասունքներ», Երևան, 2010։
  • Լուսիկ Ագուլեցի «Յուրի Սամվելյան», Երևան, 2012։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսիկ Ագուլեցի-Սամվելյան, Երևան, 2004, 90 էջ։
  • Նազիկ Արմենակյան, Հայոց տոնածիսական մշակույթն ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու ստեղծագործությունների, Երևան, 2015, 408 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
  2. A1+ Vernissage, Սամվելյան Լուսիկ Ագուլեցի
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. «Ապրիլի 6-ից կբացվի Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանը, որին կից կգործի «Ագուլեցի արտ-սրճարան»-ը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Լուսիկ Ագուլեցու բնակարանը կդառնա տուն-թանգարան». Azat TV. 2019 թ․ ապրիլի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիկ Ագուլեցի» հոդվածին։