Լուսանկարչական ապարատ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուսանկարչական ապարատ, ֆոտոխցիկ կամ ֆոտոապարատ, լուսանկար գրանցող/հիշող սարք է:
Կառուցվածք [խմբագրել]
Ֆոտոապարատը բաղկացած է 2 հիմնական մասից՝
- օբյեկտիվ
- ոչ լուսաթափանցիկ խցիկ
Օբյեկտիվի միջոցով մենք ստանում ենք պատկերներ: Այսինքն`պատկերը կառուցվում է օբյեկտիվով և հաղորդվում ժապավենին: Օբյեկտիվի վրա գտնվում են ֆոկուսային հեռավորության ղեկավարման վահանակը, որի միջոցով ղեկավարվում է ապարատից մինչև նկարահանվող կետ ընկած տարածությունը:
Դիաֆրագմայի միջոցով ղեկավարվում է այն լույսի քանակը, որը պետք է հայտնվի ժապավենի վրա: Ինչքան լույսը քիչ է, այնքան պետք է դնել ցածր դիաֆրագմաներ` 2/ 2,8/ 4 և հակառակը:
Բարձր լուսավորության դեպքում պետք է դրվեն բարձր դիաֆրագմաներ` 8/ 11/ 16:
Ապարատի երկրորդ հիմնական մասը ոչ լուսաթափանցիկ խցիկն է, որն ավելի շատ ֆիզիկական դեր է կատարում և ունի բազմաթիվ ֆունկցիաներ:
1) արագությունների վահանակ Այն կապված է խցիկի ներսում գտնվող փակաղակի հետ: Վահանակի վրա կան տարբեր արագություններ` 30-500 կամ ավել: Որը նշանակում է վայրկյանի 30-րդ ական կամ 500-րդ ական մասը: Ինչքան լուսավորությունը քիչ է, այնքան արագությունները ցածրանում են՝ 30,60, որպեսզի ավելի շատ լույս ընկնի ժապավենի վրա, իսկ բարձր լուսավորության դեպքում դրվում են մեծ արագություններ՝ 250,500: Այսինքն արագությունների վահանակը ղեկավարում է այն ժամանակը, որի ընթացքում լույսը պետք է ընկնի ժապավենի վրա, որպեսզի ստացվի նորմալ մգություն: Արագությունը և դիաֆրագման իրար հետ միասին կոչվում է էքսպոզիցիա, իսկ գործիքը, որով չափվում է էքսպոզիցիան կոչվում է էքսպոնոմետր, որը նույնպես գտնվում է խցիկի վրա: Արագությունը կատարում է ֆիզիկական դեր և ապահովում է ժապավենի մգության աստիճանը: Պատկերը հիմնականում ղեկավարվում է դիաֆրագմայի միջոցով, որի միջոցով կարող ենք ստանալ տարբեր խորություններ`այսինքն հեռանկար: Ինչքան դիաֆրագման մեծ է, այնքան խորությունը շատ է և հակառակը: Խցիկի վրա կան հետևյալ ֆունկցիաները նույնպես՝
- Նկարահանման սեղմակը
- Ֆոտոապարատի լարման մեխանիզմը
- Կադրերի հաշվիչը
- Արհեստական լույսի տեղադրման և միացման հարմարանքները
- Տեսարանաորոշիչը
- Ժապավենի հավաքման մեխանիզմը
- Ավտոմատ նկարահանման մեխանիզմը
- Եռոտանուն միանալու հարմարանքը:
- Խցիկի մեջ գտնվում է փակաղակը:
Ֆոտոապարատները շատ նուրբ ու բարդ մեխանիզմներ են, որոնք կարիք ունեն որոշակի խնամքի՝
- Չի կարելի թափ տալ:
- Չի կարելի պահել տաք և խոնավ վայրերում
- Օբյեկտիվը միշտ պետք է մաքուր լինի՝ առանց մատնահետքերի: