Լուծելիության արտադրյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուծելիության արտադրյալ, նստվածքի լուծելիության պատճառով գոյացած իոնների մոլյար կոնցենտրացիաների (ավելի ճիշտ՝ ակտիվ կոնցենտրացիաների) արտադրյալ, որը հագեցած լուծույթում միևնույն ջերմաստիճանի պայմաններում հաստատուն մեծություն է։ Լուծելիության արտադրյալը նստվածքը բնութագրող կարևորագույն հաստատուններից է։ Լուծելիության արտադրյալի արժեքը հնարավորություն է տալիս նախօրոք կանխատեսել նստեցման ռեակցիայի ուղղությունը, այս կամ այն իոնների նստվածք անցնելը, նստվածքների գոյացման հաջորդականությունը և այլ օրինաչափություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 677