Լուի Կազամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուի Կազամյան (ֆրանսերեն՝ Louis Cazamian, 1877, ապրիլի 2 - 1965), ֆրանսիացի գրականագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։

Հեղինակն է «Անգլիական գրականության պատմություն» (1924) հիմնարար աշխատության (Էմիլ Լեգուայի հետ)։

Որոշ չափով հարել է պատմականության սկզբունքին՝ գրական երևույթներն ուսումնասիրելով հասարակական և գաղափարական հոսանքների առնչությամբ։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց, էջ 463։