Լուի Դարտիժ դյու Ֆուրնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Դարտիժ դյու Ֆուրնե
Louis Dartige du Fournet
1856-1940
ԾննդավայրPutanges-Pont-Écrepin
Մահվան վայրՊերիգյո
ԳերեզմանQ110337093?[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԶորատեսակԾովային
Կոչումփոխծովակալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Մարտական խաչ 1914-1918 և Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ

Լուի Ռենե Շառլ Մարի Դարտիժ դյու Ֆուրնե (ֆր.՝ Louis René Charles Marie Dartige du Fournet, կարճ՝ Լուի Դարտիժ դյու Ֆուրնե, մարտի 2, 1856, Պուտանժ, Ֆրանսիա - փետրվարի 15, 1940, Պերիկեո, Ֆրանսիա), Ֆրանսիական ծովուժի սպա, կարիերայի ավարտին՝ փոխծովակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն ծնվել է 1856 թվականին, Ֆրանսիայի Օրն շրջանի Պութանժ քաղաքում։ 1872 թվականին ընդունվել է ֆրանսական բանակի ծովուժի սպայական վարժարան։ 1893 թվականի հուլիսի 13-ին «Բորի» մարտանավի կազմում։, «Քոմեթ» փոքր հրետանավակով հրամանատար Լուի Դարտիժը ապահովում է Մենամի գործողությունը՝ Բանգկոկի նավահանգիստն ազատելու համար։ Այս գործողության արդյունքում Ֆրանսիան ձեռք է բերում Մեկոնգի (ներկայիս Լաոս) ձախ ափը։ Հետագայում Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն «Փոթո» մեծ ռազմանավի հրամանատարի տեղակալ է դառնում, ապա Հյուսիսային ծովի նավատորմիղի մաս կազմող «Սուրքուֆ» մարտանավի հրամանատար[2]։

1909 թվականին Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն ենթածովակալի պաշտոն է ստանում։ Բալկանյան պատերազմի ժամանակ (1912-1913) ղեկավարում է Միջերկրական ծովի ֆրանսիական նավատորմիղը և փոխծովակալի պաշտոն է ստանում։ 1915 թվականի փետրվարին ստանձնում է նորաստեղծ ֆրանսական երրորդ նավատորմի հրամանատարությունը։ Նրա շտաբը Սիրիայում էր և նպատակ ուներ 1915 թվականի օգոստոսին իրականացնել թրքական տիրապետության տակ գտնվող ծովեզերքի պաշարումը[3]։

Մուսալեռցիների տարհանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թ․ սեպտեմբերին Մուսալեռցի հայ փախստականների նավ նստելը

1915 թվականի սեպտեմբերի 5-ին, թուրքական ցեղասպանական ծրագրին դիմադրող Մուսա լեռան վրա դիրքավորված հայերը կարմիր խաչ կրող սպիտակ դրոշով գրավում են «Գիշեն» մարտանավի ուշադրությունը[3]։ Ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն բարձր հրամանատարությունից հայերին օգնելու հրաման է խնդրում։ Հստակ պատասխան չստանալով, իր անձնական պատասխանատվությամբ սեպտեմբերի 12-13-ին 4080 հայերի վերցնում է «Ֆուդր», «դ'Էստրե», «Գիշեն», «Ամիրալ Շարնե» և «Դեզեքս» մարտանավերի վրա։ Ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմը հայերին Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ է հասցնում։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀետագայԼուի Դարտիժ դյու Ֆուրնեն ստանձնում է Արևելյան դաշնակից ուժերի նավատորմիղների հրամանատարությունը, որոնք պատրաստվում էին գրավել Բոսֆորը։ 1916 թվականի դեկտեմբերից հետո, երբ դաշնակից զինվորները Աթենքում պաշարման մեջ են ընկնում, ֆրանսիական ծովուժի նախարար Լուսիեն Լաքազը պաշտոնազրկում է Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին[4]։

Պաշտոնազրկվելուց հետո՝ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն անցնում է հանգստի և ամուսնանում։ Մահացել է 1940 թվականի փետրվարի 16-ին Տորտոյն շրջանի Պերիկեո քաղաքում

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Instructions nautiques sur les mers de Chine. Introduction. Navigation générale. Collationnées par le service des instructions nautiques au Dépôt de la marine, 3 vol., Paris, Imprimerie nationale, 1883-1884 (ֆր.)
  • Journal d'un commandant de la Comète : Chine, Siam, Japon (1892-1893), Paris, Plon-Nourrit, 1897 Texte en ligne (ֆր.)
  • Petite Mousmé, Paris ։ Plon-Nourrit, 1907. Réédition ։ Paris, Pondichéry, Éditions Kailash, 2009 (ֆր.)[4]
  • Souvenirs de guerre d'un amiral, 1914-1916, Paris, Plon-Nourrit, 1920 (ֆր.)
  • Heures lointaines. Souvenirs d'un marin, Paris, Plon, 1928 (ֆր.)
  • À travers les mers. Souvenirs d'un marin, Paris, Plon, 1929 (ֆր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michel Vergé-Franceschi (dir.), Dictionnaire d'Histoire maritime, éditions Robert Laffont, coll. « Bouquins »,‎ 2002 (ֆր.)
  • Étienne Taillemite, Dictionnaire des marins français, Paris, éditions Tallandier,‎ 2002, 573 p. (ISBN 2-84734-008-4) (ֆր.)
  • François Cochet et Rémy Porte, Dictionnaire de la Grande Guerre 1914-1918, Paris, Robert Laffont, coll. « Bouquins »,‎ 2008 (ֆր.)
  • Delluc B. et G., 2007 ։ De Bangkok à Eugène Le Roy, Bull. de la Soc. hist. et arch. du Périgord, 134, p. 321-326, ill. (ֆր.)
  • Delluc B. et G., 2010 ։ Note sur l’amiral Louis Dartige du Fournet et les Arméniens, Bull. de la Soc. hist. et arch. du Périgord, 137, p. 284-285, ill. (ֆր.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rouxel J. Parcours de vies dans la Royale (ֆր.) — 2010.
  2. Մուսա Լերան հայութեան փրկարար Լուի Տարթիժ տիւ Ֆուռնէ - Մահուան 75-ամեակ(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Service historique de la Marine, le document du mois : Lettre aux marines des pays alliés, adressée en 1915 par Dikran Antreassian au nom des Arméniens retranchés sur le mont Moïse». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  4. 4,0 4,1 Lettres du Mékong Արխիվացված 2008-11-19 Wayback Machine (ֆր.)