Լուիս Կորվալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորվալան Լուիս
Luis Alberto Corvalán Lépez
Կորվալան Լուիս
Լուիս Կորվալանը 1977 թվականին
 
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1916
Ծննդավայր Չիլի Պուերտո Մոնտ քաղաքի հարևանությամբ, Պելյու գյուղական համայնք
Վախճանի օր հուլիսի 21, 2010
Վախճանի վայր Սանտյագո

Լուիս Կորվալան (իսպ.՝ Luis Alberto Corvalán Lépez, սեպտեմբերի 4, 1916, Պուերտո-Մոնտ, Լյանկիուե գավառ - հուլիսի 21, 2010, Սանտյագո), չիլիական և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման գործիչ, Չիլիի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ 1932 թվականից։

1936-1940 թվականներին եղել է Կոնսեպսիոն քաղաքի կուսակցական կազմակերպության քարտուղար։ 1940 թվականից՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Սիգլո» («El Siglo») թերթի դիրեկտորի տեղակալ, 1956 թվականից՝ դիրեկտոր։ 1948-1956 թվականներին ղեկավարել է ՉԿԿ ԿԿ քարոզչության բաժինը։ 1952 թվակնին ընտրվել է ՉԿԿ ԿԿ-ի, 1956 թվականին՝ ԿԿ-ի քաղաքական հանձնաժողովի անդամ, 1956-1958 թվակններին՝ ՉԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1958 թվականի մարտից ՉԿԿ գլխավոր քարտուղարն է, 1961 թվականից՝ երկրի ազգային կոնգրեսի սենատոր։ Կորվալանը արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի։

1973 թվականի սեպտեմբերի 11-ի զինվորական հեղաշրջումից հետո ձերբակալվել և ավելի քան երեք տարի եղել է բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում։ Համաշխարհային առաջադեմ, հասարակայնության ջանքերի շնորհիվ 1976 թվականի դեկտեմբերին ազատվել է բանտից և վտարանդվել արտասահման։ 1969 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։

Գրականություն[խմբագրել]

  • Луис Корвалан. Мирный путь — форма революции // «Проблемы мира и социализма», № 12 (64), 1963. стр.1-9
  • Луис Корвалан. «Крушение советской власти» — 1995.
  • De lo vivido y lo peleado. Memorias — 1997.
  • Луис Корвалан. «Правительство Сальвадора Альенде» («El Gobierno de Salvador Allende») — 2003.
  • Луис Корвалан. Коммунизм и демократия. («Los comunistas y la democracia») — 2008.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png