Լուարա Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Լուարա Հայրապետյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Լուարա Գուրգենի Հայրապետյան
Ծնվել է սեպտեմբերի 29, 1997
Աստրախան,
Երկիր Ռուսաստան
Ժանրեր Փոփ, Ջազ
Մասնագիտություն Երգչուհի
Գործունեություն 2007 - անցյալ

Լուարա Գուրգենի Հայրապետյան, հայազգի պատանի երգչուհի, ծնվել է 1997սեպտեմբերի 29-ին Աստրախան քաղաքում։

Կարիերա[խմբագրել]

Լուարան արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների։ Նա իր կարիերան սկսել է պարով։ 2003 թվականին արժանացել է գրան-պրիի «Փոքրիկ հրաշք» անվանակարգում, «Ծիածան» թատրոնում, որը Վոլգոգրադում էր։ 2005-ին արվեստի ու արհեստի համար մրցանակ է շնորհվել նրան Աստրախանի մարզի կառավարության կողմից։ 2006 թվականին արժանացել է Գրան-պրիի Համառուսական էստրադային երգի մրցույթում, Տուափսե քաղաքում։ Մասնակցել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2006» երգի մրցույթի ռուսաստանյան նախընտրական փուլին, գրավելով 2-րդ տեղը։

2008 թվականին մասնակցել է «Սլավյանսկի բազար» մրցույթին և հաղթանակ է բերել Հայաստանի համար։ «Մանկական Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին ներկայացրել է Հայաստանը «Բարսելոնա» երգով և գրավել է 2-րդ հորիզոնականը այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։

Դեկտեմբերին նա մասնակցեց «Մանկական Նոր ալիք» մրցույթին և գրավեց 2-րդ հորիզոնականը։ Ունի տարբեր տեսահոլովակներ: