Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն
անգլ.՝ Los Angeles County Metropolitan Transportation Authority
Изображение логотипа
Տեսակտրանսպորտի վարչություն և congestion management agency?
Երկիր ԱՄՆ
ՔաղաքԼոս Անջելես շրջան
Բացման տարեթիվապրիլի 1, 1993
Կայարանների քանակերկաթուղային։ 80
ճեպընթաց ավտոբուսային։ 23
Գծերի քանակծանր երկաթուղային։ 2
թեթև երկաթուղային։ 4
ճեպընթաց ավտոբուսային։ 2
ավտոբուս։ 170
ԳծերLos Angeles Metro Rail? և Los Angeles light rail?
Ուղևորահոսքը մեկ օրում1,352,499 (2014, դեկտեմբեր; միջին աշխատանքային օրեր)[1]
Անվանված էԼոս Անջելես շրջան
metro.net(անգլ.)
 Los Angeles County Metropolitan Transportation Authority Վիքիպահեստում

Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն (անգլ.՝ Los Angeles County Metropolitan Transportation Authority) (Metro, նախկինում՝ MTA կամ LACMTA), Լոս Անջելես շրջանի հասարակական տրանսպորտ, որն ստեղծվել է 1993 թ. Հարավային Կալիֆորնիայի ճեպընթացի և Լոս Անջելեսի շրջանային կոմիտեի միավորման արդյունքում։ Արտոնագրված է որպես տարածաշրջանային տրանսպորտային պլանավորման գործակալություն (RTPA)։

Մետրոյում գործում են ավտոբուս, ծանր ու թեթև երկաթուղիներ և ճեպընթաց ավտոբուսային ծառայություններ։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործակալությունը մշակում և վերահսկում է տրանսպորտային ծրագրեր, ֆինանսավորման աղբյուրների քաղաքականությունը, շրջանի ընդլայնման, շարժունակության, մատչելիության և բնապահպանական կարիքների կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները։

Գործակալությունը համարվում է Լոս Անջելես քաղաքի առաջնային տարանցիկ մատակարարը՝ ապահովելով ծառայությունների հիմնական մասը, մինչդեռ Լոս Անջելեսի տրանսպորտի վարչությունը (LADOT) գործարկում է իր սեփական ավելի փոքր Commuter Express ավտոբուսային ծառայության համակարգն արվարձանային և կենտրոնական հատվածներում (Downtown Area Short Hop)։ Մետրոյի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոս Անջելեսում[2]։

Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտենը համարվում է ԱՄՆ երրորդ ամենամեծ տրասպորտային համակարգը՝ պիկ ժամերին գործարկելով 2000 ավտոբուս՝ անցնելով 3,711 կմ[3]։ Մետրոպոլիտենը նախագծել, կառուցել և իրականացնում է 141,3 կմ քաղաքային երկաթուղային ծառայություն[4]։ Ունի ավելի քան 9,200 աշխատակից և համարվում է շրջանի ամենամեծ գործատուներից մեկը։

Քաղաքային մարմինը մասամբ ֆինանսավորում է տասնվեց տեղական ավտոբուսային օպերատորների և լայն զանգված տրանսպորտային նախագծերի, այդ թվում հեծանվային ուղիներ, հետիոտնի ուղիներ, տեղական ճանապարհների և մայրուղիների բարելավումներ։

Մետրոպոլիտենի անվտանգության և իրավապահ ծառայությունների հարցերը կարգավորում է Լոս Անջելեսի շրջանի ոստիկականական վարչությունը՝ ըստ տարանցիկ ծառայությունների բյուրոյի պայմանագրի Մետրոպոլիտենի տարանցիկ անվտանգության վարչության հետ։ 2003-2008 թթ. հանցագործությունները նվազել են երկաթուղայինում 29,4%, ավտոբուսներում՝ 10%։

2006 թ. Լոս Անջելեսի շրջանի մետրոպոլիտենը համարվեց ԱՄՆ հանրային տրանսպորտային ցանցի առաջնակարգ տրանսպորտային համակարգ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Facts At A Glance». Metro. 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  2. "Help & Contacts." Los Angeles County Metropolitan Transportation Authority. Retrieved on March 18, 2010.
  3. APTA Ridership Reports Statistics - United States Transit Agency Totals Index Արխիվացված 2006-03-14 Wayback Machine. Retrieved April 4, 2006
  4. metro.net|About Metro Արխիվացված 2008-02-11 Wayback Machine Retrieved April 4, 2006
  5. LA County’s Metro Cited as Nation’s 2006 Outstanding Public Transportation System(չաշխատող հղում). Retrieved June 8, 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Անջելես շրջանի մետրոպոլիտեն» հոդվածին։