Լոնդոն Գրեմմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոն Գրեմմեր
Լոնդոն Գրեմմեր
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Լոնդոն
Ժանրերփոփ ռոք
Գործունեություն2009-ներկա
ԼեյբլMetal & Dust Recordings
ԿայքՊաշտոնական կայքը
Անդամներ
Հաննա Րեիդ
Դեն Ուոթման
Դոտ Մեիջոր
 London Grammar Վիքիպահեստում

Լոնդոն Գրեմմեր — բրիտանական երաժշտական կոլեկտիվ ստեղծված 2009 թ.-ից։ Խմբի կազմի մեջ են մտնում վոկալիստ Հաննա Րեիդը (Hannah Reid), կիթառահար Դեն Ռոթմանը և մուլտիինստրումենտալիստ Դոտ Մեիջորը (Dot Major)։

Խմբի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Րեիդը և Դեն Ռոթմանը ծանոթանում են 2009 թ.-ին Նոթինգհեմի համալսարանի ապագա ուսանողների հետ և միասին սկիզբ են դնում իրենց երաժշտական գործունեությանը։ Ավելի ուշ խմբի անդամներին է միանում Դոտ Մեիջորը։ Առաջին համերգային ելույթներն ունեցել են ոչ մեծ բարերում։ 2012 թ.-ի դեկտեմբերին խումբը ինտերնետում է տեղադրում իրենց «Hey Now» կատարումն, որն արդեն ուներ որոշակի հաջողություններ։ Փետրվար ամսին թողարկում են իրենց առաջին մինի ալբոմը՝ Metal & Dust անվամբ, որը զբաղեցրեց ավսրալիական iTune-ներում հինգերորդ հորիզոնականը։ 2013-ի հունիսին լույս տեսավ խմբի «Wasting My Young Years» սինգլը, որը զբաղեցրեց 31-րդ հորիզոնականը բրիտանական հիթ-շքերթներում։ Այդ նույն ամսին տեղի ունեցավ Disclosure խմբի դեբյուտային ալբոմի պրեմիերան՝ Settle անվամբ, որի մեջ ընդգրկվեց «Help Me Lose My Mind» երգը, Լոնդոն Գրեմմերի մասնկակցությամբ։ Խումբը ներկայացրեց իր առաջին ստուդիական աշխատանքը If You Wait 2013 թ.-ի սեպտեմբերի 9-ին։

Ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական քննադատներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Հաննա Րեիդի վոկալին, և համեմատում են Ջեսսի Ուերի, Ֆլորենս Ուելչի և Նատաշա Հանի ձայների հետ, իսկ խմբի ընդհանուր հնչողությամբ նմանություններ են տեսնում The xx խմբի միջև։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]