Լոնդոնի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի ֆոնդային բորսա
London Stock Exchange
Изображение логотипа
Տեսակֆոնդային բորսա
Երկիր Միացյալ Թագավորություն
ՇտաբԼոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Մայր ընկերությունLondon Stock Exchange Group
Հիմնադրվել է1698
ՍեփականատերԼոնդոնի ֆոնդային բորսա խումբ
ԱրժույթՖունտ ստերլինգ
Ցուցակումների քանակ3,041
ՇուկաԿապ4.09 տրիլիոն Ֆունտ ստեռլինգ[2]
Ծավալ1.16 տրիլիոն (դեկտեմբեր 2014)
ԻնդեքսներFTSE 100 Index
FTSE 250 Index
FTSE 350 Index
FTSE SmallCap Index
FTSE All-Share Index
Կայքlondonstockexchange.com(անգլ.)
 London Stock Exchange Վիքիպահեստում

Լոնդոնի ֆոնդային բորսա, ֆոնդային բորսա Լոնդոն Սիթիում, Միացյալ Թագավորություն։ Տեղակայված է Պետերնոսթեր հրապարակում՝ Սուրբ Պողոսի տաճարի մոտ։ 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ բորսայի կապիտալիզացիան կազմում էր $6.06 տրիլիոն՝ դարձնելով բորսան երրորդ խոշորագույնը աշխարհում և խոշորագույնը Եվրոպայում։ Բորսան ամենահին բորսաներից մեկն է Եվրոպայում։ Պաշտոնապես հիմնադրվել է 1801 թվականին, սակայն նրա պատմությունն սկսել է 1570 թվականին, երբ արքայի ֆինանսական գործակալ և խորհրդական Թոմաս Գրեշեմը իր անձնական փողերով կառուցեց Արքայական բորսան[3]։

Լոնդոնի բորսայի բաժնետոմսերի շուկան բաժանվում է 2 մասի՝

  • հիմնական (անգլ.՝ main, official), որը հասանելի է այն ընկերություններին, որոնք բավարարում են Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների վերահսկման մարմնի պահանջներին (անգլ.՝ The Financial Services Authority (FSA))[4]
  • այլընտրանքային (անգլ.՝ Alternative Investments Market, AIM), պակաս խիստ պահանջներով, որը նախատեսված է երիտասարդ, հիմնականում նորարական ընկերությունների համար։

Լոնդոնի ֆոնդային բորսան համարվում է ամենամիջազգայնացվածը․ նրան է բաժին ընկնում բաժնետոմսերի միջազգային առևտրի մոտ 50 տոկոսը․ 2004 թվականին այնտեղ արժեթղթեր ունեին 340 օտարերկրյա կազմակերպություն՝ աշխարհի 60 երկրներից, իսկ օտարերկրյա արժեթղթերի թողարկիչ կազմակերպությունների բաժնետոմսային առևտրի ծավալը կազմեց 2229 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորության տարածքում տեղակայված է 22 ֆոնդային բորսա (ամենախոշորները գտնվում են Լոնդոնում, Լիվերպուլում, Գլազգոյում և Բիրմինգհեմում)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Market Identifier Code — ed. size: 1242
  2. Monthly Market Report - London Stock Exchange
  3. Между Лондоном и Парижем. Рынок ценных бумаг индустриальной эпохи / С. З. Мошенский. – Hampton, New Hampshire: Mindstir Media, 2015. – 777 c. – ISBN 9780996461535.
  4. «Правила листинга в руководстве Управления по финансовому регулированию и надзору Великобритании». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Б. Б. Рубцов Современные фондовые рынки. — М.: «Альпина Паблишер», 2007. — С. 928. — ISBN 5-9614-0435-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]