Լոմացո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Լոմացո
Lomazzo
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼոմբարդիա
ԳավառԿոմո
Մակերես9 կմ²
ԲԾՄ296 մ
Բնակչություն8291 մարդ (2004)
Խտություն884 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ02
Փոստային ինդեքս22074
Փոստային դասիչ22074
Ավտոմոբիլային կոդCO
Պաշտոնական կայքcomune.lomazzo.co.it
Լոմացո (Իտալիա)##
Լոմացո (Իտալիա)
Լոմացո (Լոմբարդիա)##
Լոմացո (Լոմբարդիա)

Լոմացո (իտալ.՝ Lomazzo), կոմունա Իտալիայում, Լոմբարդիա մարզի Կոմո գավառում[1]։ Բնակչությունը հասնում է 8291 մարդու, 2004 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ Հեռախոսային կոդն Է 02, իսկ փոստային ինդեքսը 22074։

Կոմունայի հովանավոր սրբերն են Պավիայի սուրբ Կյուրոսը և Վիտուսը։ Տոնը նշվում է դեկտեմբերի 9-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան հազար տարի քաղաքը հարավից հյուսիս երկու մասի բաժանող կենտրոնական փողոցը սահմանն է եղել Կոմո և Միլան գավառների միջև։ Մինչև 16-րդ դարը փողոցն անցնելու համար գանձվել է մաքսատուրք։ Այս բաժանումն առաջացել է այն ժամանակաշրջանում, երբ Լոմացոն բնակեցվել է լանգոբարդների կողմից, որոնք բնակություն են հաստատել տեղացիներից առանձին։ Ավելի ուշ, երբ նրանք ընդունել են կաթոլիկություն, նրանք ենթարկվել են Միլանի թեմին, մինչդեռ Լոմազիոյի մնացած բնակիչները Կոմո թեմի մաս են կազմել։

Գվելֆների և գիբելիների միջև քաղաքացիական ընդհարումների ժամանակ Լոմացոն համարվել է չեզոք տարածք։ Այստեղ տեղի է ունեցել երկու խմբակցությունների դեսպանների հանդիպումը և հայտարարվել է զինադադար։ 1249 թվականին կնքվել է խաղաղության պայմանագիր, սակայն պատերազմը շուտով վերսկսվել է։

Լոմասիոն միավորվել է մեկ կոմունայի մեջ 1816 թվականին։

2017 թվականին Լոմացիոյում բնակվել է 9959 մարդ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key Covo)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոմացո» հոդվածին։