Լողակտցարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լողակտցարներ (լատին․՝ Phalarodidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կլորաքիթ լողակտցարը՝. ՀՀ-ում հանդիպում են չուի ընթացքում՝ փոքր խմբերով կամ առանձին անհատներով։ Սնվում են ջրային միջատներով։ Կենդանի զանգվածը 26-47 գ է։ Կտուցը համեմատաբար փոքր է, սև, ասեղանման, փետրածածկը՝ գունագեղ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։