Լոկոմոբիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոկոմոբիլ, շոգեուժային տեղակայանք, որը կազմված է մի ագրեգատում միավորված շոգեկաթսայից, մխոցավոր շոգեմեքենայից և օժանդակ սարքերից։ Շարժական Լոկոմոբիլն ունի շոգեքարշային կաթսայի տիպի կաթսա, շոգեմեքենայի հզորությունն է 8, 5—55 կվտ (12—75 ձ.ու.)։ Այս տիպի Լոկոմոբիլն աշխատում է 1 — 1, 2 Մն/մ² ճնշում ունեցող հագեցած կամ գերտաքացած գոլորշով, արտանետվածքները դուրս են գալիս մթնոլորտ, օգտագործվում է հիմնականում գյուղատնտեսության մեջ։ Անշարժ Լոկոմոբիլն նախատեսված է արդ փոքր ձեռնարկությունների համար և սովորաբար օգտագործվում է որպես էլեկտրական գեներատորի հաղորդակ։ Գերտաքացած գոլորշու ճնշումը մոտ 1, 5 Մն/մ² է, շոգեմեքենայի հզորությունը՝ 90—580 Կվտ (125—800 ձ.ու.)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 655