Լոկառնոյի պայմանագրեր (1925)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոկառնոյի պայմանագրեր, Գերմանիայի արևմտյան սահմանների երաշխիքի և իրավարարության վերաբերյալ պայմանագրեր, նախաստորագրվել են Լոկառնոյի (Շվեյցարիա) կոնֆերանսում հոկտեմբերի 16-ին և ստորագրվել՝ Լոնդոնում՝ դեկտեմբերի 1-ին։ Գլխավոր փաստաթուղթը Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի միջև կնքված Հռենոսյան երաշխիքային պակտն էր։

Նախատեսվում էր պահպանել տարածքային ստատուս քվոն (ներառյալ Հռենոսի ապառազմականացված գոտին) և ապահովել գերմանա-ֆրանսիական ու գերմանա-բելգիական սահմանների անձեռնմխելիությունը։ Իրավարարության (արբիտրաժի) վերաբերյալ պայմանագրերը, որ Գերմանիան կնքել էր Լեհաստանի և Չեխոսլովակիայի հետ, ինչպես նաև ֆրանս-լեհական ու ֆրանս-չեխոսլովակյան պայմանագրերը, թեպետ լրացնում էին այդ պակտը, սակայն արևելյան սահմանների անխախտության իրական երաշխիքներ չէին ստեղծում[փա՞ստ]։

Լոկառնոյի պայմանագրերը որոշակիորեն թուլացնում էին Ֆրանսիայի արզմ. և քաղաքական դիրքերը Եվրոպայում, քանի որ նրա հիմնական թշնամին՝ Գերմանիան, այլևս դիտվում էր «իրավահավասար կողմ» և մշտական տեղ էր ստանում Ազգերի լիգայի խորհրդում որպես մեծ տերություն։

1936 թվականի մարտին Ֆաշիստական Գերմանիան միակողմանիորեն լուծեց Լոկառնոյի պայմանագրեր և զորք մտցրեց Հռենոսի ապառազմականացված գոտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 655